Նոյեմբերի 1-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Մեղրի՝ Համագործակցության մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Անտոնյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, հիմնադրամի ներկայացուցիչ Կամոլ Ռախանովը, ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, տարբեր կառույցների ներկայացուցիչներ և բնակիչներ։
Միջոցառումն ամփոփվեց ԱՊՀ երկրների ազգային երգի և նվագարանների համերգային ծրագրով։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտիստները՝ ներկայացնելով իրենց երկրների երաժշտական ու մշակութային ինքնատիպությունը։
Հանդիսավոր արարողության խորհրդանշական պահերից էր մշակութային մայրաքաղաքի կոչման փոխանցումը Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին։
Մեղրին ավարտեց իր մշակութային մայրաքաղաքի առաքելությունը՝ իր պատմության մեջ թողնելով միջազգային համագործակցության, բարեկամության և մշակութային երկխոսության նշանակալի էջ։
Շնորհակալություն բոլոր գործընկերներին, կազմակերպիչներին, մասնակիցներին և Մեղրիի բնակիչներին՝ այս կարևոր նախաձեռնության իրականացմանն իրենց ներդրումն ունենալու համար։
Մեղրիի համայնքապետարան