«Սյունյաց երկիրը» կդառնա 20 տարեկան. լուսանկարներ խմբագրության արխիվից

28.02.2023 14:41
42824

2023 թվականի հոկտեմբերի 1-ին «Սյունյաց երկիրը» կդառնա 20 տարեկան:

Այդ կապակցությամբ խմբագրությունը նախատեսում է մի քանի միջոցառում:

Դրանցից մեկով նախատեսում ենք շաբաթական պարբերականությամբ (syuniacyerkir.am կայքով և կայքի Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջով) հրապարակել թերթի անցած ճանապարհին և այդ տարիների սյունիքյան անցուդարձին առնչվող լուսանկարներ՝ խմբագրության արխիվից:

Բնականաբար, մեր ունեցած մեծաքանակ լուսանկարները հնարավոր չի լինի մինչև տարեվերջ ամբողջապես հրապարակել, բայց կձգտենք որոշ մասը ներկայացնել:

Լուսանկարները, ինչպես նշեցինք, կառնչվեն ոչ միայն խմբագրակազմի գործունեությանն ու առօրյային: Կներկայացվեն նաև մարզային կյանքն արտացոլող լուսանկարներ, որոնք ժամանակին պատրաստվել են խմբագրության կողմից:

«Սյունյաց երկրի» տարեգրությունը  Սյունիքի մարզի նորագույն պատմությունն է: Բոլոր հիմքերն ունենք նաև այսպես ձևակերպելու՝ Սյունիքի վերջին 20 տարվա պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց «Սյունյաց երկիր» թերթի:

Ուստի և՝ ներկայացվող լուսանկարները կարտացոլեն ոչ միայն մեր պարբերականի 20-ամյա տարեգրությունը, այլև Սյունիքի մարզի նորագույն պատմության առանձին դրվագներ:

Լուսանկարները կունենան մեկ-երկու նախադասությամբ մակագրություն, կձգտենք նաև ժամկետը նշել, եթե, իհարկե, պահպանված լինի գրառում այդ մասին:

Որոշ դեպքերում միևնույն թեմայի վերաբերյալ կլինեն մի քանի լուսանկարներ, որպեսզի ասելիքն ամբողջական դառնա:

Եվ ուրեմն՝ բարի ընթացք մեր այս նախաձեռնությանը:

Հաղորդաշարը վարում է Մանե Ղազարյանը:

***

Լուսանկարների շարքի առաջին թեման Ամենայն հայոց կաթողիկոսի հերթական այցն է Տաթևի վանք (03.06. 2014 թվական):

Հայոց հայրապետին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանը:

Վեհափառի այցի կապակցությամբ Սյունիք է ժամանել նաև Ռուբեն Վարդանյանը:

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17