Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ամանորյա ուղերձը

31.12.2021 14:31
3749

Քաջարան համայնքի սիրելիˊ բնակիչներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, այս Ամանորին մեր ժողովրդի ամենամեծ երազանքը խաղաղությունն է. թող խաղաղություն լինի մեր երկրում, ողջ մոլորակի վրա, մեր մեջ և մեր միջև։ Հարություն առած Հիսուսը եկավ, կանգնեց աշակերտների մեջ և ասեց` խաղաղություն ձեզ։ Մեր ազգը հիմա առավել քան կարոտ է Տիրոջ խաղաղությանը։ Խաղաղություն` մեր սահմաններին, անփորձանք ու խաղաղ ծառայություն` մեր զինվորներին, լույս ու խաղաղություն` պատերազմում հերոսաբար զոհված մեր հայորդիների հոգիներին, խաղաղություն ու մխիթարություն որդեկորույս մայրերին, ընտանիքներին։

Սիրելիˊ հայրենակիցներ, մենք ազգովի կանգնած ենք բարդ մարտահրավերների առջև, վիրավոր ենք հոգեպես ու ֆիզիկապես, մարդկային ու տարածքային կորուստները խոր վշտով ու հուսահատությամբ են համակել բոլորիս, արյունահոսող վերքը չի սպիանում , սակայն հուսահատվելու իրավունք չունենք, որովհետև սա վերջը չէ, սա դաժան, բայց հաղթահարելի փորձություն է: Մենք հառնող, հարություն առնող ազգային տեսակ ենք, և մեր գոյատևման, փրկության, շարունակության հնարավոր միակ ելքը միաբանությունն է` հավաքական միաբանությունը։ Հայ ազգի ձախորդությունների բուն պատճառը պառակտումն է, այն մեր դարավոր թշնամին է։ Եկեք տառապանքից ու ցավից ոչ թե չարանանք, տրոհվենք, այլ իմաստնանանք և համախմբվենք, լինենք միաբան։ Հայրենիքը սկսվում է մեր ընտանիքից, մեր աշխատանքի վայրից, մեր բակից, մեր քաղաքից, եթե պարտքի ու պատասխանատվության զգացումով առաջնորդվենք,լինենք սրտացավ մարդ, քաղաքացի, կտեսնենք դրական փոփոխությունն ու արդյունքը։ Ոչ ոք չի կարող միանգամից փոխել աշխարհը, թեև բոլորն են երազում ապրել խաղաղ, արդար, կատարյալ աշխարհում. նախ պետք է ինքներս մեզ փոխենք, այո, մեծն Թումանյանն է ասել.<<Փոփոխությունը ներսից պիտի լինի>>, այնուհետև մեր միջավայրը բարեփոխենք, հետո քաղաքը և այդպես շարունակ։ Թող տարեմուտն ու տարեսկիզբը այդ փոփոխության մոտիվացնող սահմանագիծը դառնան, և այս պահից սկսած` դավանենք, որ մենք կարող ենք միասին։ Ցանկացած դրական փոփոխության համար մարդը գտնում է ուժ ու եռանդ և Տիեզերքի աջակցությունը:

Եվ ամեն բանից կարևորը` բարությունն է. մեր երազանքների ու նպատակների, մեր խոհերի ու գործերի շարժիչ ուժը բարությունը պիտի լինի։ Ինչ որ անենք ` բարի կամ չար, մեզ է վերադառնալու, բայց բարիք գործելը, բարին կամենալը չպիտի երախտագիտության կամ փոխադարձության ակնկալիքով լինի, այլ որովհետև դա մեր քրիստոնեական պարտքն է ու պատգամը։ Սիրելիˊ ժողովուրդ, թող Սուրբ Ծննդյան տոների մաղթանքը մեկս մյուսին լինի միաբանությունը, խաղաղությունը, գթասրտությունը, և տոների խորհուրդը լինի ոչ թե լիառատ սեղաններն ու կերուխումը, այլ ապաշխարությունը, ժուժկալությունը, Հիսուս Քրիստոսի Ծննդյան խորհրդի ըմբռնումը, ինքնամաքրման ու կատարելության ձգտումը։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Աստված բոլորիս պահապան։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05