Գորիսում պատռել են Ռոբերտ Քոչարյանի պաստառները

24.05.2021 12:12
5429

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմանկարով երկու պաստառը, որ վերջին օրերին տեղադրել էին Գորիսի թատրոնի մերձակայքում եւ Արցախյան խճուղու վրա, պատռել են...

Եվ արդեն մոտ տասը օր է՝ այդ վիճակում էլ կախված են...

Անշուշտ, դատապարտելի է արարքը եւ Գորիսին պատիվ չբերող. ի վերջո Գորիսը ոչ թե սովորական տարածք է (ինչպես ոմանք են փորձում իրենց կիսագրագետ արարքներով ներկայացնել), այլ հայոց ազգային եւ հոգեւոր-մշակութային կենտրոններից մեկը, բայց...

Հետաքրքիր է՝ իրավապահ մարմիններն արձանագրե՞լ են այդ խուլիգանությունը, հետաքննություն ընթանո՞ւմ է, թե՞ ոչ:

Այսպե՞ս ենք նախընտրական քարոզարշավ իրականացնելու:

Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի գորիսյան անդամները (եթե, իհարկե, երկրորդ նախագահը Գորիսում ոչ երեւութական, այլ իրական կողմնակիցներ ունի) տասը օր շարունակ հանդուրժում են այդ պատռված պաստառների գոյությունը. ո՛չ փոխում են, ո՛չ էլ՝ հանում:

Տեղին ենք համարում նշել, որ Ռոբերտ Քոչարյանին ի սկզբանե շատ-շատերն էին Գորիսում սպասում, սակայն... Այսպես կոչված «վերածնվողների» հետ դաշինք կնքելուց հետո, կարծեք, գորիսեցիները վերանայում են իրենց դիրքորոշումը:

Եվ այդ մոտեցումը, ըստ երեւույթին, խորանալու միտում ունի, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը գորիսեցիներին հիմնավոր բացատրություն չի տվել, թե ինչու է դաշինքի մեջ մտել «վերածնվելու» համար պայքարի ելած խմբակի հետ:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40