Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գորիսում նշանավորվեց գեղեցիկ ու անմոռանալի տոնակատարությամբ

01.06.2024 15:45
1120

Հունիսի 1-ին Գորիսի Սուրբ Գրիգոր Տաթեւացու անունը կրող հրապարակում հարյուրավոր երեխաներ էին հավաքվել, մի մասը՝ ծնողների կամ հարազատների հետ։ Նրանց թվում էին Արցախից տեղահանված եւ Գորիս համայնքում հանգրվանած երեխաներ, համայնքի սահմանապահ բնակավայրերի փոքրիկ բնակիչներ։

Նշվում էր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Տոնական օրը կազմակերպել էին «Ժառանգություն եւ առաջընթաց» հայ-ռուսական հումանիտար նախաձեռնությունների աջակցության եւ զարգացման բարեգործական հիմնադրամն ու «Մոլորակ երեխաների համար» բարեգործական հիմնադրամը։ Վերջինս, ի դեպ, գործում է ՌԴ նախագահի՝ երեխաների հարցերով լիազոր ներկայացուցչի հովանու ներքո եւ նրա ծրագրի շրջանակում։

Հրապարակի հյուսիսային հատվածում բեմահարթակն էր, որտեղից ներկայացվում էին տոնական համերգը՝ մանուկների մասնակցությամբ, այնուհետեւ տիկնիկային բեմադրությունը։

Հրապարակի մեկ ուրիշ հատվածում հեքիաթների եւ մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ տոնական շքերթն էր։

Իսկ հրապարակի չորս բոլորը տեղադրված տաղավարներ էին՝ մանուկների համար կազմակերպվող տարատեսակ միջոցառումներով։

«Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամը 1500 երեխայի համար պաղպաղակ, մրգային սառույց, քաղցրավենիքներով լի տոպրակներ էր պատրաստել։

Ըստ հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանի՝  հիմնադրամը 2021 թվականից նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում արցախցի երեխաների համար։

Տոնական օրը ոտքի վրա էին Գորիս համայնքի մշակութային եւ մարզական գրեթե բոլոր կառույցները։

Մի տեղ կավճանկարչություն էր եւ ձեռքի աշխատանքի ցուցադրություն, մեկ այլ տեղ խաղ-մրցույթներ ու վարպետաց դասեր։ Համեմատաբար ավագները մրցում էին պարան ձգելով։ Գեղանկարչական նախասիրություններով օժտված երեխաները նկարներ էին վրձնում, մյուսներն իրենց հեղինակած կտավները ցուցադրում։

Տոնակատարության կազմակերպմանն ակտիվորեն ընդգրկված էին նաեւ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ համայնքային զարգացման կենտրոններով, ինչպես եւ «Գործընկերություն եւ ուսուցում» հասարակական կազմակերպությունը։

Տոնակատարությանը մասնակցում էր Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով առաջատար խումբը՝ Սերգեյ Չաշչիխինի գլխավորությամբ։

Աշխատանքային խումբը հյուրընկալվեց Գորիսի համայնքապետարանում։ Փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի եւ համայնքապետի խորհրդական Կարեն Ջավահիրյանի հետ նրանք քննարկեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Մարիամ Լազարյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02