Սյունիքի մարզին կտրամադրվի շուրջ 1 միլիարդ դրամ. Սուրեն Պապիկյան 13:16, 30.09.2021

30.09.2021 14:58
5222

Այսօր կառավարությունը ֆինանսավորում տրամադրեց Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախա¬տեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջա¬պահության ծախսերի ֆինանսավորման համար։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ֆինանսական միջոցներ հանրագումարը կազմում է 13 միլիարդ 473 միլիոն դրամ։ «Հատկացումները կատարում են յուրաքանչյուր ամիս»,–ասաց նա։

Արձագանքելով նախագծին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին։ «Շարունակելու ենք այս գործընթացը՝ մի նկատառմամբ, որ մենք սոցիալական աջակցության տրամաբանությունը ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման քաղաքականության»,–ասաց նա։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ավելացրեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում Սյունիքի մարզին շուրջ 1 միլիարդ դրամ են տրամադրել, որը Սյունիքի համայնքների կենսականությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է։ «Նախարարական կոմիտեում քննարկել ենք նպտակահարմարությունը ամեն անգամ տրամադրել 200 մլն դրամ: Այս նախագծով հաստատում ենք 200 մլն դրամի փոխանցումը Սյունիքի զարգացման հիմնադրամին՝ հաշվետվությունից հետո պատրաստակամությունն հայտնելով տրամադրել նաեւ 800 մլն դրամը»,-ասաց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40