«Lili Narinyan Dance» ստուդիայի սաները մայրաքաղաքում էին

12.05.2021 15:59
6709

Մայիսի 9-ին Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  Հայ ազգային պարարվեստի միության կողմից կազմակերպվել էր փառատոն՝ նվիրված հայ պարարվեստի երախտավոր Աղասի Շաբոյանի ծննդյան 100-ամյակին։  Փառատոնին մասնակցում էր 60 պարային խումբ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից։

Աղասի Շաբոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնին մասնակցել է նաեւ Գորիսի «Lili Narinyan Dance» ստուդիան (գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց՝ Լիլի Նարինյան)։ «Lili Narinyan Dance» ստուդիան բացվել է 2020 թ․ մարտի 1-ին, նորաբաց ստուդիան 70 սան ունի։

Զրուցում ենք գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Լիլի Նարինյանի հետ:

-Ինչո՞վ է տարբերվում «Lili Narinyan dance»-ը մյուս պարային խմբերից, մեկամյա գործունեության ընթացքում 70 սանը, կարելի է ասել, լուրջ հաջողություն է, ո՞րն է ձեր հաջողության գրավականը։

-Ստուդիայում կարեւորում ենք ոչ միայն գործնական ուսուցումը, այլեւ մեծ տեղ ենք տալիս տեսական գիտելիքներին։ Ունենալով ակադեմիական կրթություն (ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժինը), ցանկանում եմ, որ սաներս էլ ոչ միայն տիրապետեն շարժումներին, այլեւ հասկանան դրանց էությունը, ծագումը, պարին վերաբերվեն որպես մշակույթ։ Իմ ցանկություններն ի կատար ածելու համար մեր ստուդիայում մեծ տեղ եմ հատկացնում կարգապահությանը, կարելի է ասել, որ խստապահանջ եմ, բայց մեկ տարվա գործունեությունս ցույց տվեց, որ ճիշտ ուղու վրա եմ։ Վերջերս կայացած փառատոնի ընթացքում մեր ելույթը դրական արձագանքներ ունեցավ։ Մեր ստուդիան պարգեւատրվեց «Աղասի Շաբոյան-100» հուշամեդալով, սաները՝ դիպլոմներ ստացան։

Սաները մայրաքաղաքում տեղի ունեցած փառատոնից վերադարձել են ոգեւորված եւ նոր բեմերում իրենց կարողությունները ցուցադրելու պատրաստակամությամբ։

Տիգրանուհի Բադալյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02