Կապանից դեպի Մ-2 (Շինուհայրի խաչմերուկ) ձգվող մայրուղին անցանելի է, բայց ոչ բոլոր բեռնատարների համար

24.03.2022 19:13
3367

Կապանի արեւելյան մատույցներում՝ մոտ մեկ կիլոմետր երկարության ճանապարհի վրա կուտակված խոշոր բեռնատարները, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ-երկու օրում այլեւս արգելափակված մնալու պատճառ չեն ունենա:

Նույնը կարելի է ասել Սատանի կամրջում եւ Շինուհայրի խաչմերուկում մեկ շաբաթ շարունակ արգելափակված տասնյակ մեքենաների վերաբերյալ:

Այդպիսի ենթադրության հիմքը եղանակային պայմանների սպասվող բարելավումն է:

Եվ, այդ բոլորով հանդերձ, բեռնատարների մի մասը հաջողում է երթեւեկել Շինուհայրի խաչմերուկ-Կապան մայրուղով…

Ներկայումս դժվարությունները, կարելի է ասել, միայն Տաթեւ-Քաշունիի խաչմերուկ ճանապարհահատվածում են, որը ռիսկային է հատկապես ոչ նորմալ անվադողերով բեռնատարների համար:

Մեկ շաբաթ շարունակ տեղացող ձյան հետեւանքները վերացնելու հաջորդ (եւ ոչ պակաս կարեւոր) ճակատը մարզի  երբեմնի շրջկենտրոններից դեպի գյուղական բնակավայրեր ձգվող ճանապարհներն են, որոնց զգալի մասը մնում է դժվարանցանելի, որոշ դեպքերում՝ անանցանելի:

Ճանապարհաշինական ընկերությունները հենց այդ ուղղությամբ պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը…

Վերջին օրերին Սյունիքի ճանապարհներին ստեղծված խայտառակ վիճակը մի շարք թերությունների եւ բացթողումների հետ մեկտեղ ցույց տվեց նաեւ, որ մեզանում չկա Մ-2-ին իբր այլընտրանք դարձած Շինուհայր-Կապան ավտոմայրուղու ռազմավարական նշանակության պատշաճ գիտակցում:

Դրա ապացույցներից է ոչ միայն օրեր շարունակ մայրուղու անանցանելի կամ դժվարանցանելի վիճակը, ինչը մեր անկարողության փայլուն  հրավառություն էր:

Ձնամաքրումից հետո ավելի ակնհայտ դարձավ մայրուղու բազմաթիվ հատվածների քանդված վիճակը, ընդ որում՝ խոսքն ամիսներ առաջ ասֆալտապատված ճանապարհահատվածների  մասին է:

Հիմա խնդիր ունենք դասեր քաղելու այդ ամենից…

Մասնավորապես՝ կարեւոր է պատկան մարմինների գիտակցությանը հասցնել խնդրո առարկա մայրուղու կենսական նշանակությունը, որը, ավելի ճիշտ, կյանքի ճանապարհի պես մի ուղի է մերօրյա Սյունիքում եւ ընդհանրապես հանրապետությունում:

Այդ առումով կարեւոր ենք համարում Տաթեւ-Կապան մայրուղու իրական ծանրաբեռնվածության ճշտումը եւ առանձին  ճանապարհահատվածների նախագծային կարողություններին դրա համապատասխանության որոշումը, ինչի համար էլ «Սյունյաց երկիրը» առաջիկայում կնախաձեռնի լրագրողական հետաքննություն. ի վերջո պիտի՞ բացատրություն ունենա հարցը, թե ինչո՞ւ են  նոր-նոր ասֆալտապատված ճանապարհահատվածներն այդքան հեշտությամբ քանդվում...

Եվ ամենագլխավորը՝ մենք պետք է ոչ թե ճանապարհների պահպանության պատրանք կամ տեսիլք ստեղծենք, այլ լրջորեն եւ գործնական քայլերով  զբաղվենք դրանով...

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02