Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05
369

«Մենք իսկապես կանգնել ենք մի ճամփաբաժանի առաջ եւ ընտրություններում ցույց ենք տալու Հայաստանի ապագան աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով։ Սա իրականություն է, որտեղ հաղթող ուժից շատ բան է կախված լինելու»,- գնահատելով քարոզարշավի ընթացքը եւ ներկայացնելով իրենց քաղաքական ուժի տեսլականները՝ ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։ «Ես ուզում եմ հասկանալ, թե ութ տարում ինքը ի՞նչ է արել, որ ասում են՝ հակառուս է։ Ոնց եկել է, ինչ կառույցների անդամ էինք՝շարունակում ենք մնալ, մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից 2,5 անգամ շատացել է։ Այո, մի քանի անգամ խոսել է Ռուսաստանի դեմ։ ՀԱՊԿ-ի անդա՞մ ենք, իհարկե։ Բայց ավելի վատ կարգավիճակով անդամ ենք։ Եթե առաջ մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ էինք, հնարավորություն ունեինք գոնե ենթադրել, որ մի օր կարող է ՀԱՊԿ-ը մեզ օգնել;։ Հիմա սառեցված անդամությամբ մենք ոչ մեկին պետք չենք։ Այսինքն, Ռուսաստանին հնարավորություն ենք տալիս, որ պատրվակ բռնելով, որ մենք ինքներս ենք սառեցրել մեր կարգավիճակը, չօգնի։ Բայց մնալով որպես ՀԱՊԿ-ի անդամ՝ հնարավորություն չենք ստանում Արեւմուտքի հետ զարգացնելու մեր ռազմաքաղաքական հարաբերությունները։ Իսկ դա իրական գետնի վրա կարեւորագույն՝ ռազմաքաղաքական անվտանգության հիմքն է։ Իսկ հարցին, թե ինչ կլինի, եթե «Ուժեղ Հայաստանը» հաղթի եւ Սամվել Կարապետյանն ընտրվի, ապա, պետությունները իրենց արտաքին քաղաքականությունը որոշում են ոչ միայն անձերի ցանկությամբ, այլ՝ իրողություններով։ Իսկ իրողությունը հետեւյալն է. կա նահանջող եւ թուլացող Ռուսաստան։ Ռուսաստանը լավ է հասկանում, որ ինքը չի կարող պահել այս տարածաշրջանը։ Եվ մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք մշտապես ասել ենք, որ այս օրը գալու է, եկեք պատրաստվենք, որպեսզի Թուրքիան չգա Հայաստան։ Որովհետեւ Ռուսաստանի փոխարինելը Թուրքիայով, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե արեւմտյան կողմնորոշում է, մեզ համար շատ ավելի վատ է լինելու։ Եթե մենք ռուսներից նեղանում ենք, եւ տեղ ունենք նեղանալու, որ իր պարտականություններն ու պարտավորությունները չի կատարում, Թուրքիան այլ պարտավորություններ ունի, բացարձակ հակահայկական պարտավորություններ։ Եվ իրենք բազմիցս են ասել՝ Էրդողանն էլ, Ալիեւն էլ։ Հայտարարել են, որ Հայոց պետականությունը իրենց համար ընդունելի չէ։ Եվ դրա մեջ 300 հազարի հարցն է։ Հիմա իշխանությունն ուզում է ցույց տալ, որ նման բան չկա, դա ընդդիմությունն է խոսում։

Ո՞նց չկա։ Ես այս թեմայով հատուկ հաղորդում ունեմ, որտեղ ներկայացնում եմ փաստաթղթերով։ Մարդիկ ՄԱԿ-ում այս հարցը բարձրացնում են, ՄԱԿ-ում ամենաբարձր մակարդակով դրված է 300 հազարի վերադարձի մասին հարցը, մեր դեմ այս հարցով ունեն դատական հայցեր, իշխանությունը ամենաբարձր մակարդակով՝ Ալիեւ եւ մյուսներ, ոչ միայն անընդհատ խոսում են, այլեւ կառույցներ են ստեղծել, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնք սարքեցին, որը պետության կողմից ֆինանսավորվում է բազմամիլիոն դոլարներով։ Տարբեր լեզուներով հսկայական քանակությամբ գրքեր են տպում, հեռուստահաղորդումներ են կազմակերպում։ Այսինքն, ամեն օր նրանք ցույց են տալիս, իբր այս տարածքը իրենցն է եւ ուզում են։ Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են, իսկ հունիսի 17-18-ին Օրդուբադում տեղի է ունենալու «Արեւմտյան Ադրբեջան» համայնքի եւ պետության կողմից, իրենց ասելով՝ համատեղ գիտաժողով, որտեղ էլի խոսվելու է, այսպես կոչված, վերադարձի մասին։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Ոչինչ։ Պետք է հակադարձի, պայքարի ստի դեմ։ Լռությունը միջազգային հարաբերություններում նշանակում է համաձայնություն։ Անցած տարի ամռանը Ստամբուլում կայացավ իսլամական պետությունների համագործակցության համաժողով, որտեղ Ալիեւի վարչախմբի առաջարկությամբ 57 իսլամական երկիր որոշում է ընդունել, որ Հայաստանը ոչնչացնում եւ յուրացնում է իսլամական մշակութային օբյեկտները։ Եվ հստակ գրվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան ապահով եւ արժանապատիվ վերադարձի մասին։ Կա այս ամբողջը հռետորաբանության մեջ, միջազգային փաստաթղթերում, ներքին օրենսդրության մեջ։ Եվ կրկնում եմ, Հայաստանի մեղավորությունը լռության մեջ է։ Եթե պետությունը չի հակադարձում, չի պայքարում ստի դեմ, ո՞ւմ է պետք այս իշխանությունը»,-ասաց Արա Պապյանը։

Առավոտ

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38