ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10
283

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հաստատել է 2,5 մլրդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների փաթեթ, որում տեղ է գտել նաև TRIPP նախագիծը։ DFC-ն (International Development Finance Corporation) ԱՄՆ կառավարության միջազգային ներդրումային ստորաբաժանումն է։

Ըստ հաղորդագրության՝ հաստատված փաթեթում, որն ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը, ԱՄՆ մատակարարման շղթաների ամրապնդմանը և տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ներառված է նաև «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընկերության հիմնումը: 

Հրապարակված հաղորդագրությունում TRIPP նախագծին հատկացվելիք գումարի չափ չի հիշատակվում։

Նշվում է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս նոր ձեռնարկության նպատակն է աջակցել առևտրին, տրանսպորտին և տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային կապերը: Ըստ DFC-ի պաշտոնական հաղորդագրության՝ նախագիծը հիմնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի, ինչպես նաև TRIPP շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա։ 

Ներդրումները կուղղվեն այնպիսի առանցքային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպիսիք են երկաթուղիները, ավտոճանապարհները, խողովակաշարերն ու օպտիկամանրաթելային ցանցերը:

«Այս գործարքներն արտացոլում են DFC-ի ռազմավարության տեղաշարժը»,- հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Բեն Բլեքը: Նա ընդգծել է, որ հաստատված ներդրումները կզարգացնեն կրիտիկական ենթակառուցվածքները Հարավարևելյան Ասիայում, կմեծացնեն ԱՄՆ-ի հասանելիությունը կարևոր հանքանյութերին և կկառուցեն TRIPP առաջատար ընկերությունը՝ ի նպաստ խաղաղության: Բլեքի խոսքով՝ կառույցը գործում է որպես բարձրակարգ ֆինանսական հաստատություն, իսկ «ամերիկյան բարգավաճումը երաշխավորում է ուժի, աճի և բարի կամքի նոր դարաշրջան ԱՄՆ գործընկերների համար»:

Մյուս խոշոր նախագիծը, որը DFC-ի պատմության մեջ որպես առանձին ծրագիր արված ամենամեծ ներդրումն է, ուղղվելու է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին: ԱՄՆ ենթակառուցվածքային ներդրող I Squared Capital ընկերության հետ գործակցությամբ DFC-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի նոր հարթակի ստեղծման համար: Այն կմոբիլիզացնի ամերիկյան մասնավոր կապիտալը՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայում հեղուկացված բնական գազի (LNG) և էներգետիկ այլ ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Ծրագիրը կօգնի մեղմել տարածաշրջանում առկա էներգետիկ ենթակառուցվածքների պակասը, որը սահմանափակում է արդյունաբերական աճն ու հանգեցնում գների անկայունության, և միևնույն ժամանակ կընդլայնի ամերիկյան էներգակիրների արտահանումն այդ շուկաներ:

Ֆինանսավորման փաթեթի շրջանակներում գործակալությունը նաև կընդլայնի իր ներդրումները Կրիտիկական հանքանյութերի Orion կոնսորցիումում (CMC)՝ նպատակ ունենալով ապահովել ԱՄՆ տնտեսական աճն ու անվտանգությունը: Այս քայլը կոչված է դիվերսիֆիկացնել մատակարարման շղթաները, մեծացնել դաշնակիցների հասանելիությունը կենսական հանքանյութերին և նվազեցնել վտանգավոր գերկախվածությունը կենտրոնացված աղբյուրներից:

Մեկ այլ ռազմավարական գործարքով կապիտալ կտրամադրվի Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենի Տեչո (Techo) նոր միջազգային օդանավակայանի վերաֆինանսավորման համար՝ խթանելով երկրի ավիացիոն ենթակառուցվածքների ընդլայնումն ու առևտրային հնարավորությունները:

DFC-ից հստակեցնում են, որ հաստատված գործարքները նախքան վերջնական կնքումն ու ֆինանսավորման փոխանցումը կարող են ենթարկվել լրացուցիչ ընթացակարգերի, այդ թվում՝ անցնելով ԱՄՆ Կոնգրեսի ծանուցման գործընթացով: Կառույցը, որպես ԱՄՆ կառավարության միջազգային ներդրումային օղակ, շարունակում է մասնավոր կապիտալի միջոցով առաջ մղել ԱՄՆ տնտեսական և արտաքին քաղաքականության նպատակները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40