Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07
343

Ծագումով Կապանի Ներքին Հանդ գյուղից, տասնամյակներ ի վեր Ստեփանավանում բնակվող Լենդրոշ Հակոբջանյանը մի բարի ավանդույթ է ձևավորել՝ իր նոր լույս տեսած գիրքը նվիրել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը։

Օրերս ստացանք հեղինակի «Հուշամատյան» գիրքը, որն ուսանողական տարիներին և դրանից հետո աշխատանքի բերումով մտերմություն հաստատած նկարիչների, գրողների, քանդակագործների, դերասանների մասին անմիջական պատումներ։

Լենդրոշ Հակոբջանյանը ծնվել է 1936-ին։ Ավարտել է Կապանի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Բուհական կրթություն ստանալուց հետո գործուղվել է Ստեփանավան, նախ՝ մանկավարժությամբ է զբաղվել, ապա նշանակվել  շրջանային «Փարոս» թերթի բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։ Այնուհետև հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության սեփական թղթակիցն էր Լոռու տարածաշրջանում։ Նույն պաշտոնը վարել է նաև «Սովետական Հայաստան» և «Հայաստան» թերթերում՝ լուսաբանելով Լոռու տարածաշրջանի իրադարձությունները։

«Հուշամատյանը» հեղինակի վեցերորդ գիրքն է։ 2010-ին է լույս տեսել նրա «Ներքին Հանդ-190», 2011-ին՝ «Տառապանքի ոլորաններում», 2012-ին՝ «Կուրթան», 2015-ին՝ «Ստեփանավան» գրքերը։ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին էր նվիրված «Թումանյանը և Ջալալօղլին» գիրքը։

«Հուշամատյանում» պատմում է նրա և հայ երևելիների հետ մտերմական կապերի ու հանդիպումների մասին։ Տարիների հեռվից զգացվում են այն մեծ կարոտը, անջնջելի հետքը, որ հայ մեծերը թողել են գրողի կենսագրությունում, գիրքը նաև հարգանքի տուրք է այդ երևելիներին։ Նրա հեղինակած գրքերը հավանության են արժանացել ընթերցողների կողմից։

Գրքում հուշի պատառիկներ կան՝ առնչվող Մարտիրոս Սարյանին, Հրաչյա Ռուխկյանին, Հովհաննես Շիրազին, Սիլվա Կապուտիկյանին, Պարույր Սևակին, Համո Սահյանին, Գևորգ Էմինին, Սոս Սարգսյանին, Վիկտոր Բալայանին, Հրանտ Մաթևոսյանին, Ռազմիկ Դավոյանին և այլոց։

Ուշագրավ է, որ հեղինակի եղբայրը՝ Գառնիկ Խաչատրյանը, ճանաչված քանդակագործ է Ուկրաինայում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Բանակից զորացրվելուց հետո ընդունվել է Խարկովի գեղարվեստի ինստիտուտ։ Ավարտելուց հետո գործուղվել է Դնեպրոձերժինսկ քաղաք, որտեղ արվեստանոց են հատկացրել, և սկսել է ստեղծագործել։ Քանդակել է տարբեր զբաղմունքի մարդկանց՝ գիտնական, գրող, դերասան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բանվոր և այլն։

Մասնակցելով ուկրաինացի նշանավոր բանաստեղծ Տարաս Շևչենկոյին նվիրված մրցանակաբաշխությանը՝ արժանացել է առաջին մրցանակի։ Այդ հաղթանակի շնորհիվ նրան շնորհվել է Ուկրաինայի վաստակավոր քանդակագործի և «Դնեպրոձերժինսկի պատվավոր քաղաքացի» կոչումներին։ Երկու անգամ ճանաչվել է Ուկրաինայի «Տարվա մարդ»։ Գառնիկը կերտել է նաև բազում հայ անվանիների քանդակներ՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Շարլ Ազնավուր, Ակսել Բակունց, Վիլյամ Սարոյան, Պարույր Սևակ, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան և շատ երևելիներ։

Մինչև ռուս-ուկրաինական կռիվները հաճախ էր գալիս Կապան։ Պատերազմից մի տարի առաջ որոշել էր վաճառել առանձնատունը, արվեստանոցը և հարյուրից ավելի արձանները բերել Հայաստան, բացել սեփական պատկերասրահ, ստեղծագործել ծննդավայրում, քանդակագործության խմբակ բացել և անվճար ուսուցանել շնորհալի պատանիներին։ Եվ այժմ ցավով արձանագրում է. «Պատերազմը պլաններս խաթարեց, սպասում եմ ավարտվի, նոր միայն վերադառնամ Հայաստան»։

Գիրքը հաճույքով է ընթերցվում, քանզի նրանում ներառված անձինք հայ երևելիներ են, իսկ նրանց վերաբերվող դեպքերն ու իրադարձությունները՝ ուշագրավ և ուսանելի։ «Հուշամատյանում» զետեղված են եզակի լուսանկարներ, որոնք ավելի են բարձրացնում գրքի փաստավավերագրական և գեղարվեստական արժեքը։

 

Վահրամ Օրբելյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25