ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

20.07.2020 15:07
8897

Անասնապահությունը Սիսիանի խոշորացված համայնքում հանդիսանում է բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը: 2020թ հունվարի 1-ի տվյալներով համայնքի 29 բնակավայրում կա 14 002 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի եւ 17 239 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Շնորհիվ բարենպաստ աշխարհագրական դիրքի՝ գլխաքանակի կերապահովումը հիմնականում լուծվում է ի հաշիվ արոտային եւ խոտհարքային տարածքների: Համայնքում արոտները քիչ չեն՝ շուրջ 57982 հեկտար, սակայն դրանց ամբողջական օգտագործումը հնարավոր չի լինում ոչ միայն եղանակային եւ բարդ ռելիեֆային պայմանների պատճառով, այլեւ արոտային ենթակառուցվածքների բացակայության կամ անբավարար վիճակի պատճառով:
Վերջին 10 տարվա ընթացքում արոտավայրերի հասանելիության բարձրացման տեսանկյունից հսկայական աշխատանքներ են տարվել թե՛ մինչ խոշորացումը, թե՛ խոշորացումից հետո: Առ այսօր համայնքում բարելավվել է շուրջ 18807 հեկտար արոտավայրի հասանելիություն՝ արոտներում կառուցվել են ջրախմոցներ, հովիվների կացարաններ, մակատեղեր, կթի սրահներ, հիմնանորոգվել են արոտ տանող 21,7 կմ ճանապարհներ: Բացի այս՝ վերականգնվել է 67,5 հեկտար դեգրադացված արոտավայր. կատարվել է պարարտացում եւ արժեքավոր կերային մշակաբույսերի ցանք: Իրականացված աշխատանքների ծավալը գերազանցում է 110 մլն դրամը:
Չնայած իրականացված աշխատանքների նշանակալից ծավալին, իրավիճակը դեռեւս հեռու է բարվոք լինելուց: Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանի խոսքերով, համայնքապետարանի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի արոտային ենթակառուցվածքների ստեղծման եւ դեգրադացված տարածքների բարելավման աշխատանքներին զուգահեռ ամբողջությամբ կարգավորվի նաեւ արոտների օգտագործումը՝ ըստ մշակված հերթափոխային արածեցման կարգի. «Համայնքի բոլոր բնակավայրերում հերթափոխային կարգով արոտօգտագործման գործընթացը կարելի է գնահատել բավարար: Համարյա բոլոր բնակավայրերում արածեցումը կատարվում է ըստ հերթափոխային պլանի, վաղ գարնանն օգտագործվում են բնակավայրերին առավել մոտ գնտվող արոտները, ապա հեռագնա արոտները, իսկ խոր աշնանը նորից օգտագործվում են բնակավայրամերձ արոտները: Համայնքապետարանի կողմից խիստ վերահսկվում է հերթափոխային արածեցման կարգի պահպանման գործընթացը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Այս գործում համայնքում մեծ ներդրում ունի Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ն: Կազմակերպությունը 2010 թվականից սկսած Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ մարզում իրականացնում է անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում համաֆինանսավորվել են վերոնշյալ արոտային ենթակառուցվածքների մեծ մասի կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքները, իրականացվել է արոտների բարելավում, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում ՏԻՄ-երի հետ՝ ուժեղացնելու վերջիններիս կարողությունները համայնքում արոտի կայուն կառավարման ներդրման ուղղությամբ:
Արոտավայրերը համայնքի հարստությունն են եւ որպեսզի մեր սերունդները եւս ունենան հնարավորություն օգտվել այս ռեսուրսից, անհրաժեշտ է աշխատել ու այնպիսի մշակույթ ձեւավորել համայնքում, որպեսզի արոտօգտագործողները սկսեն ավելի կայուն կերպով օգտվել արոտներից:


 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12