Գարիկ Ղազարյանի հայտարարությունը

21.04.2022 16:27
7071

"ԱԺԴԱՆԱԿ" ՍՊ ընկերությունը հանդիսանալով հողային ամենատարբեր աշխատանքներ, բեռնափոխադրումներ` այդ թվում նաև շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն, իր ողջ գործունեության ընթացքում հավատարիմ է մնացել իր որդեգրած քաղաքականությանը` ի շահ Սյունիքի համայնքների։

Համագործակցելով շուրջ 30 կազմակերպությունների` այդ թվում նաև խոշոր հանքարդյունաբերող "ԶՊՄԿ" ՓԲԸ-ի հետ` մեր նպատակն է, ամենօրյա աշխատանքային ռեժիմով ավելի ընդլայնել մեր ծառայությունների աշխարհագրությունը, ավելացնել աշխատատեղեր, բարձրացնել ընկերության աշխատողների կենսական պայմաններն ու ապահովել կայուն զարգացում և աճ։

Այսօր էլ ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում և չի խնայելու` աշխատատեղերի ավելացման ուղղությամբ։

Լինելով տարածաշրջանի կայուն զարգացում ապահոված ընկերություններից` այն կանգնած է Կապան և Քաջարան համայնքների կողքին` միաժամանակ պահպանելով կազմակերպության և պետության միջև կապը` ի շահ մեր համայնքների բնակչության։ Եվ այսօր մեր ամենամեծ նպատակն է` աշխատատեղեր ավելացնելով կանխել մեր համաերկրացիների արտագաղթն ու այլ երկրներում աշխատանքի փնտրտուքները։ Եվ այս տրամաբանությամբ ու սկզբունքով էլ շարունակելու ենք իրականացնել մեր գործունեությունը։

Հարգանքով`

Գարիկ Ղազարյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40