Սյունիքի միջնակարգում դասի թեման մեդիագրագիտությունն էր

11.11.2022 15:27
4118

Նոյեմբերի  11-ին «Մեդիագրագիտության շաբաթ»-ի շրջանակում «Սյունյաց երկիր» թերթի աշխատակիցները հյուրընկալվեցին Սյունիքի միջնակարգ դպրոցում, որտեղ անցկացվեց  բաց դաս օրվա թեմայով՝ մեդիագրագիտություն:

Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մելինե Գևորգյանը ներկայացրեց մեդիագրագիտության դասական սահմանումը, էությունը, մեդիագրագետ քաղաքացի լինելու անհրաժեշտությունը՝ ապատեղեկատվության զոհ չդառնալու  համատեքստում: Նաև մանրամասնեց մեդիայում հաճախ հանդիպող մանիպուլիատիվ հնարքները՝ թեմայի քննարկման մեջ ընդգրկելով դասին մասնակցող դպրոցականներին, որ ներկայացնում էին 8-12-րդ դասարանները:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց Սյունիքի մարզային մամուլի պատմությունը, որ սկզբնավորվել է 1996 թվականին՝ հանրապետության վարչատարածքային բաժանումից հետո: Բանախոսն անդրադարձավ «Սյունյաց երկիր» թերթի, «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի գործունեությանը, ներկայացրեց մինչև այժմ հրատարակված թեմատիկ կամ հատուկ համարներից մի քանիսի, ինչպես և Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված սյունեցի մարտիկներին նվիրված հատուկ թողարկման բովանդակությունը:

Վերջում Սամվել Ալեքսանյանը պատասխանեց կրթօջախի աշակերտների հարցերին:

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Սամվել Ալեքսանյանին՝ օրվա թեման հավուր պատշաճի ներկայացնելու համար: Նա մեկ անգամ ևս արժևորեց «Սյունյաց երկիր» թերթի և մշակութային եռամսյա հանդեսի դերակատարությունը մեր երկրամասի նորօրյա տարեգրի պատասխանատու առաքելությունը պատշաճ կատարելու, ինչպես և սկզբնաղբյուրային նշանակության հատուկ համարներ թողարկելու, նաև Սյունիքի պատմության ու մշակույթի դեռևս ոչ այնքան հայտնի էջերը բացահայտելու և հանրայնացնելու համար:

                                                                        Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21