Նա ինքներս մեզ լսելի դարձրեց. քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին

24.07.2021 13:52
3376

«Արամ Խաչատրյան» համերգասրահում  հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարպետի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչները, ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի խոսքով` Ջիվան Գասպարյանից սովորել են բոլոր դուդուկահարները՝ թե անձամբ վարպետի, թե նրա ձայնագրությունների միջոցով,:

«Հիշում եմ` առաջին անգամ վարպետին հանդիպեցի, երբ Կոնսերվատորիայում առաջին կուրսի ուսանող էի: Ազգային ռադիոյում դուդուկահարների մրցույթ էր կազմակերպվել և Ջիվան Գասպարյանը ժյուրիի նախագահն էր: Նա ինձ նկատողություն արեց, ասաց` «տղա ջան, երբ նվագում ես, ուշադրություն դարձրու քո մատերին, իսկ դու բոլորին ուշադիր նայում ես` ժյուրիի անդամներին,  ովքեր են նրանց կողքին նստած, բացի քո մատերից: Այդ տարիների ընթացքում մտերմացանք վարպետի հետ … Շատ հուզված եմ, մեծ արվեստագետ կորցրեց հայ ժողովուրդը: Բոլորիս և վարպետի ընտանիքին համբերություն եմ մաղթում»,- ասաց Սեյրանյանը:

Ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը նույնպես շատ բան է սովորել վարպետից: Դաբաղյանը համոզված է, որ բազում սերունդներ կօգտվեն նրա տված համամարդկային արժեքներից:

« Նման մարդիկ երբեք չեն մահանում: Մարդը մահանում է այն դեպքում, եթե ոչինչ չի տալիս աշխարհին: Ջիվան Գասպարյանը թողել է մեծ ժառանգություն, նա կարողացավ դուդուկը ներկայացնել համայն աշխարհին: Դրանով ճանաչեցին մեր երկիրը, սիրեցին հայ մարդուն, խորացան հայ մշակույթի արմատներում: Ջիվան Գասպարյանի մահը մեծ կորուստ էր մեր մշակութային կյանքում, որովհետև նման մարդանց ներկայությունը , անկախ տարիքից, միշտ անհրաժեշտ է ժողովրդին և մարդկությանը: Գասպարյանական դպրոցը շատ խորն է և արժեքավոր»,- ընդգծեց Դաբաղյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի կարծիքով`  Ջիվան Գասպարյանը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք կատարեց Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, միջազգային ամենահեղինակավոր արվեստագետներին Հայաստանը ներկայացնելու առումով:

« Չեմ ուզում կենտրոնանալ միայն նրա միջազգային գործունեության վրա, որովհետև նա ինքներս մեզ լսելի դարձրեց: Ըստ էության, Ջիվան Գասպարյանը վերջնականապես հաստատեց, որ դուդուկը կամ ինչպես ասում ենք՝ ծիրանափողը, հայության գոյաբանական գործիքն է: Դուդուկի միջոցով մեղեդիանում է, հնչեղ է դառնում հայ ժողովրդի պատմությունը, կենսագրությունը, ամեն հայ մարդու սրտի հուզումները: Կարծում եմ, որ ինքն իր հուշարձանը կառուցեց, կառուցեց իր արվեստով, իր ժառանգությամբ, որ թողել է»,- ընդգծեց Խզմալյանը:

Արայիկ Խզմալյանը չի կարծում, որ Ջիվան Գասպարյանը արժանավոր փոխարինող չի ունենալու, որովհետև վարպետը ամուր հիմքեր է դրել, դպրոց կայացրել:

 «Այսօր էլ ունենք ուղղակի ֆանտաստիկ դուդուկահարներ և, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք վարպետի անվանը համարժեք անունների մասին կիմանանք: Ամեն դեպքում բոլորս կարող ենք մխիթարվել այն հսկայական աշխատանքով ու սիրով, որ ժողովուրդն ունի Ջիվան Գասպարյանի  և այն արժանապատիվ կյանքով, որ ապրեց վարպետը և ստիպեց, որ մենք այդպես ապրենք»,-եզրափակեց Խզմալյանը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ էր մահացել, իսկ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմին է մասնակցել: Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց։ 1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանավորությամբ։ Նույն մրցույթին մասնակցելով՝ 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգային ծրագրում:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08