Տեր-Պետրոսյանը վերահաստատում է իր կարծիքը՝ Հայաստանը Ղարաբաղի հարցում դաշնակիցներ չունի

07.06.2021 18:22
3675

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում 30 տարվա քարոզչության հետևանքով ազգի, բոլոր քաղաքական ուժերի մեծամասնությունը դեռևս չի հասկացել մի պարզ ճշմարտություն, որի մասին ինքը 25 տարի առաջ է խոսել՝ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին նախագահը նման կարծիք հայտնեց ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառմանն ունեցած ելույթում: «Հիմա նորից կրկնում են՝ ոչինչ, եթե Ռուսաստանը չի դաշնակիցը, Ամերիկան կլինի, Իրանը կլինի, Չինաստանը կլինի: Սա նշանակում է, որ մենք ոչ միայն հին պատմության, այլ մեր օրերի վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել: Մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ, անցել է 70 տարվա Սովետական շրջանը, ղարաբաղյան շարժումը 90-ական թվականներին լրջագույն դասեր էր քաղել, և մենք ստեղծեցինք պետություն և տարանք հաղթանակներ: Բայց դա երկու-երեք սերնդի տարբերություն էր: Հիմա ամենացավալին այն է, որ կարող է այսօրվա սերնդի օրոք մենք նորից չհասկանանք այդ բանը և ոչ մի դաս չքաղենք: Այսինքն, մի կատաստրոֆա մենք արդեն ապրել ենք: Ես չեմ բացառում, եթե կրկնենք նույն սխալը, ընկնենք նույն անդունդը, աշխարհի համար կդառնանք ամենախղճահարության արժանի պետությունը կամ ազգը՝ ամենաարհամարհված, կընկնենք Սոմալիի, Եմենի օրը: Ուզո՞ւմ ենք մենք այդ երկրների շարքին դասվել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12