Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման. ՏԿԵՆ խոսնակ

30.03.2023 17:32
5302

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի գրունտային հատվածը մոտ 20-25 օր առաջ էր արդեն պատրաստ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՏԿԵ նխարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

«Դրանից հետո իրականացվել է առաջին շերտի ասֆալտապատում: Մենք նույնիսկ այս պահին տեղեր ունենք, որ արդեն երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքներն են սկսվել: Ապրիլի 1-ից այն արդեն բաց կլինի երթեւեկության համար, իսկ ամբողջությամբ, եռաշերտ ասֆալտապատված եւ ճանապարհային նշաններով կահավորված կլինի արդեն ամռանը: Այսինքն ընթացքում կարվի, մինչեւ ամառ կավարտվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստում բվարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու  ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող   ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ  երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանի այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»:

Նա նաեւ հավաստիացրել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, միակ տարբերությունն այն է, որ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց  փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը. «Առաջարկել ենք Ադրբեջանին, որ նույնը իրենց կողմից տեղի ունենա: Հույս ունեմ, որ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- ասել էր վարչապետը։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08