Կապանցի զինակոչիկները կհամալրեն հայրենիքի պաշտպանների շարքերը

10.01.2023 12:36
4554

Մարզկենտրոնում հունվարի 10-ին մեկնարկեց հայոց ազգային բանակի  շարքերի ձմեռային թարմացման  գործընթացը:

Առավոտվանից մարդաշատ էր Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու  բակը: Հայրենիքի ապագա պաշտպաններին  բանակ ճանապարհելու էին եկել հարազատն ու դրկիցը, ուսանողական ընկերը, պարզապես ճանաչողները:

Ձմեռային զորակոչին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Վահե Աղալարյանը, ստորաբաժանման զինակոչի բաժանմունքի պետ Սմբատ Դադոյանը, զինվորականներ, մերօրյա պատերազմի մասնակիցներ, զինակոչիկների հարազատներն ու մտերիմները:

Այս անգամ ևս օրվա խորհրդին պատշաճող միջոցառումը սկսվեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց:

Հայրենիքին արժանապատվորեն ծառայելու մաղթանքով զինակոչիկներին դիմեց Կապանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը. «Վստահ ենք, որ դուք տղամարդավարի եք ծառայելու հայրենիքին: Մեր հույսը դուք եք, ձեզանից առաջ ձեր պապերն ու հայրերն են կանգնել այդ սահմանին, փոխանցել մեզ հայրենիք, որ շատ թանկ է, կորցնելը շատ հեշտ, իսկ ունենալը՝ շատ դժվար: Իմացեք, որ այդ հայրենիքի հենասյունները դուք եք, որովհետև դուք եք լինելու սահմանին: Ձեզ ուժ ու կորով եմ մաղթում, իրար նկատմամբ սիրով ու հարգանքով լինեք: Զորամասերում նաև անցանկալի երևույթներ են արձանագրվում, իրար նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքեր: Ձեր ամեն մի սխալ արարքը, քայլը, խոսքը թշնամուն ուրախացնում են, ուրեմն եղեք հանդուրժող ու կարգապահ: Մենք կարող ենք եղբայրաբար ու սիրով կերտել հայրենիք, և ծառա լինել մեկ Աստծո և մեկ հայրենիքի»:

Եկեղեցու կամարների ներքո հնչեց Տերունական աղոթքը:

«Անվտանգ ծառայեք»,- մաղթում էր տեր Խաչատուրը յուրաքանչյուրին, իսկ նորակոչիկները մոտենում և համբուրում էին խաչը:

Վերջին մաղթանքներն ու ողջագուրանքները… Մի տեղ հավաքվածները շամպայն են բացում, ցանկանում, որ իրենց ուսանողական ընկերոջ ծառայությունն անփորձանք անցնի:

Զորակոչիկներով լեցուն ավտոբուսներն ուղղություն են վերցնում դեպի կենտրոնական հավաքակայան:

Վահրամ Օրբելյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17