Հայտարարություն

12.09.2020 18:21
5640

«ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՔՍՏԻԼ»  ՓԲԸ-ն (այսուհետ նաև՝ Ընկերություն) տեղեկացնում է, որ 2020թ. հոկտեմբեր 10-ին, ժամը 11-ին և ժամը 13-ին, Ընկերության՝ ք. Գորիս, Գ. Տաթևացու 5 հասցեում գտնվող վարչական շենքում, գումարվելու են Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր երկու ժողովներ, որոնց օրակարգերում ընդգրկված են հետևյալ հարցերը.

Առաջին (ժամը 11-ին գումարվող) ժողովի օրակարգ.

  1. Ընկերության 2019թ. տարեկան հաշվետվությունների հաստատում:
  2. Ընկերության շահույթի և վնասի բաշխման հաստատում:
  3. Տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում:

Երկրորդ (ժամը 13-ին գումարվող) ժողովի օրակարգ.

  1. Ընկերության տնօրենների խորհրդի անդամների ընտրություն և տնօրենների խորհրդի քանակական կազմի հաստատում:
  2. Ընկերության տնօրենի փոփոխության մասին որոշման ընդունում:
  3. Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ  դադարեցում:
  4. Ընկերության վերստուգող հանձնաժողովի իրավասությունները վերստուգողի վրա դնելու մասին որոշման ընդունում:
  5. Ընկերության վերստուգողի ընտրություն:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը 2020թ. հոկտեմբերի 9-ն է՝ հոկտեմբերի 8-ի ավատի դրությամբ ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

Օրակարգի հարցերին վերաբերվող փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք մինչև 09.10.2020թ-ը դիմել Ընկերությանը վերը նշված հասցեով, աշխատանքային օրերին,  ժամը  1100 -ից մինչև 1600 -ն:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր երկու ժողովներին մասնակցելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՔՍՏԻԼ»  ՓԲԸ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40