«Գորիս» հյուրանոցում. Ինդոնեզիայից վերադարձել են մեդալով, բայց չեն կարողանում Արցախ հասնել

17.01.2023 16:35
4894

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ հակառակորդի կողմից շրջափակելուց հետո ոչ միայն պատանդի կարգավիճակում է հայտնվել Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությունը, այլ մարդիկ, ովքեր գործուղման և այլ նպատակով Հայաստանից Արցախ էին գնացել կամ Արցախից Հայաստան եկել, չեն կարողանում տուն հասնել: Մեկ ամսից ավելի է՝ անորոշ վիճակում են, կարոտում են իրենց հարազատներին, և հուսահատեցնողն այն է, որ պարզ չէ, թե երբ է բացվելու ճանապարհը: Մարդիկ, ովքեր Արցախ պիտի գնան և չեն կարողանում, բնավորվել են Գորիսի հյուրատներում:

«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբն այցելեց իրենց հարազատ օջախները վերադառնալ  չկարողացող մարդկանց, մասնավորապես, մարզիկներին, ովքեր ապաստանել են «Գորիս» հյուրանոցում: Նրանք Ինդոնեզիայի Ջակարտա մայրաքաղաք էին մեկնել և մասնակցել ուշուի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին  Արցախի Հանրապետության «ուշու-քունգ-ֆու» ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ և ԱՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը, մարզիչ Ավանես Զաքարյանը և մարզիկ Արթուր Վարդանյանը:

Նախապես նշենք, որ արցախցի մարզիկներն առաջնությանը մասնակցում էին Հայաստանի դրոշի ներքո, ՀՀ հավաքականը ներկայացնում էր վեց մարզիկ, որից երկուսն արժանացան բրոնզե մեդալի, այդ թվում՝ արցախցի Արթուր Վարդանյանը: Ընդ որում՝ երկրորդ անգամ է, ինչ արցախցի ուշուիստները մասնակցում են նման ներկայացուցչական մրցման (այս առաջնությանը մասնակցում էր 62 երկրի ավելի քան 700 մարզիկ):

2018 թ. արցախցի ուշուիստները մասնակցել էին Բրազիլիայում կայացած մարզաձևի պատանեկան առաջնությանը և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ:

Որոշակի հետընթացը Դավիթ Գրիգորյանը բացատրում է կորոնավիրուսի համավարակով, ինչի պատճառով պասիվ շրջան առաջացավ մարզական կյանքում:

Ինչևէ, Արթուրը մինչև 56 կգ քաշային կարգում երկու հաղթանակ տոնեց, երրորդ մրցամարտում պարտվեց և կանգնեց պատվո պատվանդանի երրորդ հարթակին:

Մարզիչ Դավիթ Գրիգորյանին խնդրեցինք պատմել, թե ինչպես մեկնեցին և ինչ ընդունելության արժանացան հեռավոր Ինդոնեզիայում. «Արցախից դուրս եկանք 2022 թ. դեկտեմբերի 1-ին, իսկ 2-ին մեկնեցինք մրցավայր՝ Ջակարտա, որտեղ դեկտեմբերի 3-ից 11-ը տեղի ունեցավ ուշուի աշխարհի պատանեկան 8-րդ առաջնությունը: Թեև մուսուլմանական երկիր է Ինդոնեզիան, բայց առաջնությունում տիրող մթնոլորտը բարեկամական էր, մեր հանդեպ վերաբերմունքը՝ բարյացակամ: Միանգամից ասեմ, որ մրցավարների կողմից էլ կողմնակալության դեպքեր չգրանցվեցին: Դեռ ավելին, առաջնության պաշտոնական բացման ժամանակ Ինդոնեզիայի նախագահն ընդունեց առաջնությանը մասնակից երկրների պատվիրակություններին: Տեղի բնակչությունն էլ հյուրասեր և բարի կամեցող մարդկանց տպավորություն թողեց: Մի խոսքով, լավ տրամադրությամբ վերադարձանք մրցավայրից՝ 2023 թ. դեկտեմբերի 12-ին առավոտ կանուխ: Հաջորդ օրը՝ ժամը 12-ի կողմերը մտադիր էինք վերադառնալ Արցախ, բայց մեզ տեղեկացրին, որ ինչ-որ բնապահպան կոչվածներ փակել են ճանապարհը: Կարծում էինք՝ ժամանակավոր բնույթ պիտի կրեր, քանի որ նախկինում էլ էր նման մի դեպք տեղի ունեցել: Որոշեցինք մեկնել Գորիս, քանզի Արցախին ավելի մոտ էր, որպեսզի ճանապարհը բացվելուց հետո հնարավորինս շուտ տուն հասնենք, բայց նախախնամությունն առավել քան տխուր տարբերակ էր ստեղծել, քան հնարավոր էր պատկերացնել, և դեկտեմբերի 12-ից Գորիսում ենք, ու ոչ ոք չի կարող ասել, թե երբ կբացվի ճանապարհը»:

Մարզիչ Ավանես Զաքարյանը Մարտունիից է: Ասում է՝ առաջին անգամ էր մասնակցում այդպիսի պատասխանատու մրցումների: Տպավորված էր այն հանգամանքով, որ առաջնությանը մասնակից 62 պետությունից 21-ը կարողացավ մեդալ նվաճել և նրանց թվում Արցախի ներկայացուցիչը: Անմիջապես ավելացնում է, որ շատ է կարոտում ծնողներին, նաև քույրերին ու եղբայրներին: Իսկ այժմ սովորում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, որտեղ իրեն դասագրքեր և գրենական պիտույքներ են հատկացրել: Ավանեսն ասում է, որ այս առաջնությանը հանդիպել է նախկինում ընկերացած մարզիկների,  նոր ընկերներ  ձեռք բերել: Նաև ավելացնում է, որ տարիքն արդեն ներում է, որ հաջորդ անգամ հանդես գա մեծահասակների առաջնությունում:

Արթուր Վարդանյանը՝ Ստեփանակերտից, առաջին անգամ էր արտերկրում մասնակցում մրցումների, մանավանդ այնպիսի էկզոտիկ երկրում, ինչպիսին Ինդոնեզիան է, և տպավորություններն անջնջելի են: Ասում է, որ ապշած է տեղի բնակչության վերաբերմունքից: Պատմում է, որ մարզիկների թվում նաև ադրբեջանցիներ կային, բայց նրանք ոչ մի ավելորդություն թույլ չեն տվել: Իր համար գրավիչն այն է եղել, որ ծանոթացել է տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ասել է թե՝ նոր ընկերներ է ձեռք բերել: Արթուրը ևս նշեց ինդոնեզիացիների ազնվության և բարյացակամության մասին, պատահել է, որ ավտոմեքենայում հեռախոս են թողել, անմիջապես վերադարձրել են: Արթուրն էլ  ժամանակավորապես սովորում է Գորիսի թիվ 2 դպրոցի իններորդ դասարանում: Նրան ավելորդ համարեցինք հարցնել, թե արդյո՞ք կարոտել է ծնողներին և մտերիմներին, նրա տեսքը մատնում էր այդ մասին:

Մեզ նաև հետաքրքրեց, թե ինչպես արևելյան մարտարվեստը ներկայացնող ուշու մարզաձևը տարածվեց Արցախում:

Դավիթ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ 1997 թ. հայ սև գոտիների ակադեմիայի հիմնադիր Կարո Քեբաբջյանը մարզիչներ գործուղեց Արցախ: Քանի որ 1994 թ. հրադադարից հետո Արցախը նաև բարոյահոգեբանական աջակցության կարիք ուներ, նա հնարավորինս արեց, որ ուշու մարզաձևը հասանելի լինի Արցախի երիտասարդներին և պատանիներին: Մի մարզաձև, որի կարգախոսն էր՝ առողջ մարմին, արթուն միտք, արթուն ոգի: Ասել է թե՝ այդ մարզաձևով պարապողն այդ արժեքների կրողը կարող է դառնալ:

 Արցախում մարզաձևը տարածում է ստանում, քանի որ մեծ վարպետը նաև հովանավորների շնորհիվ կարողանում է ապահովել մարզական գույքով, համազգեստով: 1999-ին Արցախում կար մարզաձևի 12 ակումբ և 3500 մարզիկ: 2010 թվականից ուշու մարզաձևը ներկայացնող արցախցի մարզիկները սկսեցին մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, Արցախն ունեցավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Մի խոսքով՝ մարզաձևն Արցախում ավանդույթներ ունի և դրանք պիտի շարունակել: Նաև ձգտում են, որ մարզաձևը մուտք գործի սահմանամերձ համայնքներ, որտեղ չկա որևէ արտադպրոցական խմբակ:

Մեր հանդիպման ավարտին Դավիթ Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց գորիսեցիներին և մասնավորապես «Գորիս» հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանին՝ ջերմ ընդունելության, հոգատարության համար:

Վահրամ Օրբելյան

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25

Նարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը

03.06.2026 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

03.06.2026 20:35

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղ

03.06.2026 19:58

Չկա՛ Նիկոլ՝ չկա՛ պրոբլեմ, չկա՛ պատերազմ, չկա՛ ճգնաժամ. ազատվենք «Ալիևի մարզպետից». Քոչարյան

03.06.2026 19:33

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո

03.06.2026 17:38