Ուսուցման այս ձևը բարձր պահանջներ է ներկայացնում ուսումնակրթական գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը». Արտուշ Ղուկասյան

24.07.2020 20:28
5939

    Արտակարգ դրության ընթացքում ԳՊՀ-ում հեռավար ուսուցման ներդրման, արդյունքների և առկա խնդիրների շուրջ զրուցել ենք Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի հետ:

    -Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս կազմակերպվեց ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար ուսուցման ներդրման գործընթացը Գորիսի պետական համալսարանում:

    Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից հանրապետության ողջ տարածքում սահմանված արտակարգ դրության որոշման համաձայն` Գորիսի պետական համալսարանը ևս ս.թ. մարտի 15-ից քայլեր ձեռնարկեց առցանց կրթական գործընթացի ներդրման ուղղությամբ՝ պարապուրդը մեղմացնելու և ուսուցման շարունակականությունն ապահովելու նպատակով: Անհրաժեշտ էր կրթության գործընթացը նոր հիմքերի վրա դնելապահովման սկիզբը դժվար էր, քանի որ ոչ բոլորն էին տիրապետում առցանց ուսուցման գործիքակազմի ու էլեկտրոնային ռեսուրսների կիրառությանը:
    Այնուամենայնիվ, կարճ ժամանակահատվածում ի պատիվ մեր դասախոսների զգալի մասի օպերատիվ գործունեության՝ առցանց տարբեր հարթակներում, առանց սահմանափակումների, կազմակերպվեց հեռավար ուսուցման գործընթացը:
    ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի աշխատակիցների կողմից համապատասխան տեղեկատվություն և օժանդակություն տրամադրվեց պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առցանց ուսուցման կազմակերպման հարթակների, գործիքների կիրառման վերաբերյալ, իսկ ֆակուլտետների դեկանների կողմից աշխատանք տարվեց ուսանողներին իրազեկելու դասապրոցեսի իրականացման այլընտրանքային ձևերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ հարցերի մասին: Ուսուցումը հիմնականում իրականացվեց «Zoom», «Gmail.com», «Skype», «VIBER», «WatsApp», «Messenger» թվային տեխնոլոգիաների ու գործիքակազմի միջոցով:

    -Ֆակուլտետների կողմից արդյոք իրականացվե՞լ են հարցումներ ուսանողների տեխնիկական ապահովվածության և տեղեկատվական ռեսուրսների հասանելիության վերաբերյալ:

    Առցանց ուսուցման անցնելուց հետո համապատասխան հրամանների սահուն կիրառման համար ֆակուլտետները կարիք ունեին ճշտելու ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների՝ տեխնիկական հագեցվածության, համակարգչային իմացության և ուսուցման հեռավար մեխանիզմների կիրառման մակարդակը:
    Բանավոր հարցումների համաձայն՝ պարզվեց, որ դասախոսների հիմնական մասը ապահովված էր տեխնիկական միջոցներով, ունենին համապատասխան գիտելիքներ և փորձ ՝ հեռավար ուսուցման գործընթացի իրականացման համար. նախկինում դասախոսներից շատերը առցանց մասնակցել են ինչպես վերապատրաստման դասընթացների, այնպես էլ միջազգային և տեղական համագործակցությունների:
    Ունեինք նաև դասախոսներ և վարչական աշխատակիցներ, որոնք չունեին բավարար համակարգչային իմացություն և տեխնիկական ապահովածություն, այդ աշխատակիցներին ԳՊՀ-ի տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի աշխատակիցների կողմից տրամադրվեց համապատասխան տեղեկատվություն, իսկ բուհի կողմից` տեխնիկական սարքավորումներ` ըստ պահանջի:
    Շատ ավելի բարդ էր հեռակա համակարգի ուսանողների հետ գործընթացների կազմակերպումը, քանի որ ուսանողների մեծ մասը չուներ համապատասխան տեխնիկական սարքավորումներ, էլ.փոստեր, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում օգտահաշիվներ, ինչպես նաև՝ համակարգչային բավարար գիտելիքներ: Սակայն դեկանատների արդյունավետ աշխատանքի շնորհիվ լուծում ստացան առկա խնդիրներն ու ապահովվեց այդ ուսանողների մասնակցությունը ուսումնական գործընթացին:

    -Ինչպիսի՞ն էր ուսանողների ներգրավվածությունը ուսումնական առցանց պարապմունքներին:

    Ուսուցման հեռավար մոդելի հիմնական առավելությունը հենց ուսուցման ճկուն ժամանակացույցի հնարավորությունն է, և ստեղծված իրավիճակում սա լավագույն տարբերակն էր: Ըստ առկա տվյալների՝ ուսանողների ներգրավվածությունն առցանց ուսուցման գործընթացում առավել մեծ էր, հատկապես՝ հեռակա ուսուցման կրթաձևում, քան նախորդ կիսամյակներում, քանի որ ուսուցման այլընտրանքային այս ձևաչափն ավելի արդյունավետ է հեռավոր բնակավայրերում ապրողների, հատկապես աշխատող ուսանողների  համար: Ամբիոնների կողմից այս ընթացքում իրականացվել  են համապատասխան միջոցառումներ՝ հեռավար ուսուցման գործընթացի ուսումնամեթոդական ապահովման համար:
    Սակայն ուսուցման այս ձևը բարձր պահանջներ է ներկայացնում ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը, անհրաժեշտ են նաև մի շարք անհատական ու հոգեբանական պայմաններ, նաև խիստ ինքնակարգապահություն, ինչն ուղղակիորեն կախված է սովորողի ինքնուրույնությունից ու ինքնագիտակցությունից: Այս ընթացքում բուհը փորձել է յուրաքանչյուր ուսանողի համար ապահովել հեռավար ուսուցման միջոցների և հիմնական տեղեկատվական ռեսուրսների հասանելիություն` համապատասխան կրթական ծրագրի կամ դրա մի մասի յուրացման համար ուսումնական պլանով նախատեսված անհրաժեշտ ժամաքանակի ծավալին համապատասխան:

    -Արտակարգ դրության այս ժամանակահատվածի համար ԳՊՀ-ն, հաշվի առնելով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակի մարտահրավերները, արդյո՞ք մշակել է ուսուցման հեռավար մոդելի գործարկման քաղաքականություն և ընթացակարգ:

    ԳՊՀ-ի կողմից  հեռավար ուսուցման քաղաքականության ու ընթացակարգի մշակումը հրատապ խնդիր է, որի շուրջ նախագծային աշխատանքներ են տարվում: Քանի որ գործընթացը անսպասելի մեկնարկ ունեցավ և կանխատեսելի չէր տևականությունը, ուստի իրավիճակային լուծումներ ենք փորձել տալ ներքին մարտահրավերներին: Այդքանով հանդերձ` արդյունքները ընդհանուր առմամբ գոհացուցիչ են:
    Եթե համավարակի ընթացքն այսպիսին լինի և ուսուցումը կրկին հեռավար ձևաչափով շարունակվի, ապա անհրաժեշտ կլինի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից բարձրագույն կրթության բնագավառում ներդնել հեռավար ուսուցման իրականացման քաղաքականություն:
    Պետք է վերանայել ինչպես բուհերի ռազմավարական ծրագրերը, այնպես էլ ուսուցման իրականացման գործընթացները՝ փոփոխություններ մտցնելով գիտելիքների գնահատման գործընթացում՝ գնահատման բաղադրիչներին ավելացնելով անհատական բաղադրիչը, որը ԳՊՀ-ում արդեն իսկ ներդրել ենք այս ուսումնական տարում` գիտելիքների գնահատման կանոնակարգի լրամշակմամբ, ինչպես նաև նոր իրավիճակում ռիսկերը կառավարելու նպատակով շրջանառության մեջ դնելով գնահատման անցումային չափորոշիչներ:

    -ԳՊՀ-ում 2019-2020 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը նույնպես կազմակերպվեց առցանց: Ինչպե՞ս կամփոփեք արված աշխատանքը:

    Այս ուսումնական տարում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, 16 մասնագիտությունների գծով ԳՊՀ-ն թողարկեց 316 շրջանավարտ: Ամփոփիչ ատեսատվորման գործընթացը կազմակերպվեց մայիսի 27-ից հունիսի 15-ը` հեռավար ձևաչափով: Ստեղծված իրավիճակում բուհի կողմից արվել էր առավելագույնը` ամփոփիչ ատեստավորման գործընթացում ռիսկերը հնարավորինս կառավարելի դարձնելու և վերջնարդյունքները ապահովելու համար: Համավարակային իրավիճակով պայմանավորված` ի լրումն գործող կարգերի` ԳՊՀ-ն հաստատել էր 2019-2020 ուս.տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման անցումային (ժամանակավոր) դրույթներ, ըստ որոնց` ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպվեցին առցանց` «Zoom» տեսակոնֆերանսի միջոցով: Վիրտուալ այդ տարածքում քայլերի հաջորդականությունը մշակվել էր՝ հաշվի առնելով գործող և անցումային կարգի բոլոր կետերը և դրույթները: Գործընթացի պատասխանատուների հետ առցանց հանդիպոումների ընթացքում մատնանշվել էին հնարավոր բոլոր խնդիրները և քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները:
    Պետք է նշել, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները բավականին բարձր կարիծքներ են հայտնել հեռավար պաշտպանությունների կազմակերպվածության և որակական արդյունքների վերաբերյալԱնհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեծ աշխատանք կատարվեց ԳՊՀ-ի գիտական կենտրոնի տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի աշխատակիցների կողմից, որոնք հնարավորինս անթերի, առանց տեխնիկական խնդիրների ապահովեցին հեռավար քննաշրջանների և ամփոփիչ ատեստավորման գործընթացների ծրագրային-համակարգչային սպասարկումը:

    -Ինչպե՞ս կամփոփեք այս ժամակահատվածի աշխատանքը,   գոհացուցի՞չ են արդյոք առկա արդյունքները, բուհը պատրա՞ստ է արդյոք նոր ուսումնական տարվան:

    Հեռավար գործընթացները պարբերաբար վերահսկվել են ուս. աշխատանքների գծով պրոռեկտորի, ուսումնական մասի կողմից, ֆակուլտետները ներկայացրել են ընթացիկ տեղեկատվություներ, պատասխանատուների հետ քննարկվել են ծագած խնդիրները` հընթացս բարելավելու գործընթացը և կառավարելու ռիսկերը:
    Գիտական խորհրդի տարեվերջյան նիստում դեկանները ներկայացրին մանրամասն հաշվետություն` հեռավար քննական գործընթացներին ուսանողների ներգրավվածության, ակադեմիական առաջադիմության ցուցանիշների վերաբերյալ` ըստ կրթաձևերի, մասնագիտությունների և կուրսերի: Արդյունքները ընդհանուր առմամբ գոհացուցիչ են, թեև կան նաև խնդիրներ` կապված ուսման վարձավճարների հավաքագրման, շահակիցների ոչ բավարար ինքնակազմակերպվածության, ոչ համաչափ ներգրավվածության, հեռավար ուսուցման տեխնիկական անհարմարությունների և այլ հարցերի հետ: Համենայն դեպս, ֆակուլտետներում և ամբիոններում առցանց ուսումնական գործընթացները ընդհանուր առմամբ կազմակերպվել են պատշաճ մակարդակով` ապահովելու ելքային կրթական արդյունքները:
    Երկրում համավարակի տարածման հնարավոր զարգացումների համատեքստում քննարկման փուլում են նաև հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի պարապմունքների անցկացման ձևաչափի հետ կապված հարցերը: Հանձնարարել ենք պատասխանատու օղակներին` դասախոսների և ուսանողների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ, խորհրդատվություններ` հեռավար ուսուցման գործիքներին լիարժեք տիրապետելու համար և հնարավորինս պատրաստ լինելու հաջորդ ուսումնական տարվան:

    Հարցազրույցը՝ Նոննա Միրզոյանի

     

     

    Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

    15.03.2025 12:36

    Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Բեգլարյան

    15.03.2025 10:47

    Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

    14.03.2025 21:44

    Երեկվանից հրդեհ է Շամբից դեպի հյուսիս եւ արեւելք ընկած գիհենու անտառներում

    14.03.2025 20:28

    Փաշինյանը Պուտինին ասել է, որ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

    14.03.2025 19:41

    Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ժամանակը. Մարկո Ռուբիո

    14.03.2025 19:37

    Դպրոցները մարզպետարանների ձեռքից «կվերցնեն»

    14.03.2025 18:39

    Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան

    14.03.2025 17:05

    Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

    14.03.2025 16:48

    Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան

    14.03.2025 16:02

    Կոմիտաս Վարդապետը եվ ռուսական մշակույթը

    14.03.2025 14:53

    Սյունիքի օրվա մարզպետին, ԱԺ սյունեցի (ՔՊ–ական) պատգամավորներին

    14.03.2025 14:11