Այն, ինչ կա՝ Ագարակ, Եղվարդ...

12.03.2021 12:14
6619

2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում Սյունիքի մարզի շատ բնակավայրեր դարձան սահմանամերձ։ Ադրբեջանցիների հայացքի ու նշանառության տակ ապրելը դարձել է ոչ միայն ներգյուղական, այլեւ համացանցի թեժ քննարկումների թեմա։ Ամենաշատ արձագանքները, հակասական խոսակցությունների ու նույնիսկ սոցիալական ցանցերի հետեւորդների՝ միմյանց վիրավորելու առիթը հանդիսանում են այս կամ այն բնակավայրին մոտ տեղակայված ադրբեջանական հենակետերից կրակելու, սահմանային շարժերի, բնակիչների կողմից գյուղերը լքելու մասին տեղեկությունները․․․

Վերոնշյալ «լուրերի» հետքերով օրերս այցելեցինք Կապանի տարածաշրջանի Եղվարդ եւ Ագարակ գյուղեր։ Առաջին ու կարեւոր խնդրին՝ ճանապարհին, բախվեցինք ուղեւորության սկզբում․ ոչ վաղ անցյալում Ագարակ կարելի էր հասնել 20 րոպեում՝ ասֆալտապատ ճանապարհով, այսօր արդեն գյուղերը Կապանին կապող միակ ճանապարհն անցնում է Ներքին Գյոդաքլու, Վերին Գյոդաքլու(Վարդավանք), Ջիբիքլու, ապա Խդրանց գյուղերով․ այն էլ՝ ոչ բարվոք ճանապարհով։

Ագարակ գյուղում առաջին հայացքից ոչինչ չի փոխվել, միայն Ռազմիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում մատնացույց է անում իր տան դիմացի Փելասարն ու ասում, որ այնտեղ հիմա վերջանում է Հայաստանը։

Ռազմիկ Մարտիրոսյանը ԽՍՀՄ տարիներին էլ ապրել է այստեղ ու սահմանների մասին ասում է՝ «Դրանք այն ժամանակ էլ հստակեցված չէին, հիմա հաղթանակի համը բերաններն է ընկել ու օգտվում են մեր վճռականության պակասից՝ իրենց ուզածով գծում»։ Գյուղի բնակչությունից ենք հարցնում, պատասխանում է, որ նոր իրականության հետ նոր երեւույթ է նկատվում՝ որոշ մարդիկ գիշերը գյուղից գնում են, առավոտյան՝ վերադառնում։

Շարունակում ենք ճանապարհը․ Եղվարդում աչք է շոյում 1700 թվականին կառուցված եկեղեցին՝ բակում մի քանի հարյուր տարվա հնություն ունեցող շիրմաքարեր՝ հրաշք փորագրություններով, այդտեղ է նաեւ Թորոս իշխանի շիրմաքարը։

Եկեղեցու մոտ հավաքված են գյուղի երիտասարդները, նրանցից մեկը՝ Գեորգին, միանում է մեզ, ու գնում ենք դեպի գյուղի մյուս սրբավայրերը։ Ճանապարհին ուրախանում եմ՝ «Ինչ լավ է՝ դաշտերը վարել եք», մեր ուղեկից Գեորգին քմծիծաղ է տալիս՝ «Աշնանն էլ էինք վարել, ինչ արեցինք, որ հիմա ինչ անենք, սերմ ենք ուզել, բայց վախ կա, որ ադրբեջանցիները հունձքից առաջ դաշտերը կրակի կտան»։

Գյուղի դաշտերում, որոնք գյուղացիների պատմելով՝ պակասել են, ոչխարի հոտ տեսանք, որը, պարզվեց, մինչեւ պատերազմը միակը չի եղել։

Մեր ուղեկցողին հարցնում եմ՝ «Հիմա թուրքերը հովվին տեսնո՞ւմ են», Գեորգին մատնացույց է անում ճանապարհի ձախ կողմը․ «Էն վրանները տեսնո՞ւմ եք՝ թուրքերն են, հիմա հանգիստ է, բայց ոչ մի երաշխիք չկա։ Մենք միայն քաղաքապետին՝ Փարսյանին ենք վստահում, ես էլ, իմ ճանաչած մարդիկ էլ, թե մի հարց լուծվում է՝ ինքն է լուծում, 36 տարեկան եմ՝ իրա նման սրտացավ պաշտոնյա չեմ տեսել»։

Եվ, այդուհանդերձ, գյուղից հեռացանք հակասական տրամադրություններով՝ գյուղը շնչում է, չի ցանկանում հայաթափվել, բայց պետական խնամող ձեռքի կարիք ունի, գոնե հիմա հիշենք Վազգեն Սպարապետի խոսքերը․ «Մեր մայրաքաղաքը սկսվում է խրամատից, հակառակ դեպքում՝ համոզված եղեք, խրամատները սկսվելու են մայրաքաղաքից»։

Տիգրանուհի Բադալյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02