Արցախյան 3-րդ պատերազմի նահատակ Սևակ Բազունցի ծննդյան օրն է

30.10.2022 12:04
2752

Ծնվել է 1995 թ․ հոկտեմբերի 30-ին Խնձորեսկ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 2013 թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Դեռ համալսարանի կուրսանտ էր, երբ մասնակցություն ունեցավ 2016 թ․ քառօրյա պատերազմին՝ լինելով Հադրութի պաշտպանության առաջնագծում։ 2017 թ․ նորավարտ լեյտենանտը վիճակահանության ժամանակ դիմել է պաշտպանության նախարարին՝ ցանկություն հայտնելով ծառայել Ջրականի զորամասում։  Ծառայության կարճ ժամանակահատվածում  նվիրյալ սպան դասակի հրամանատարի պաշտոնից առաջխաղացման կարգով ստանձնել է վաշտի հրամանատարի պաշտոնը։

Ընտանիքում հիշում են, թե ինչպես էր ամեն անգամ անակնկալ տուն վերադառնալիս ձեռքը կրծքին խփելով ասում․ «Էս տղեն ժամանեց», ինչպես էր մայրը հորդորում մտածել ամուսնանալու մասին, որին ի պատասխան ժպտալով  ասում էր․ «Մա՛մ, ես զենքի հետ եմ ամուսնացել»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Սևակ Բազունցն արձակուրդում էր, պատերազմի բոթը  լսելուն պես մեկնել է առաջնագիծ և միացել իր վաշտին։ Մարտի թեժ պահերին եղել է ամենավտանգավոր հատվածներում։ Հմուտ ղեկավարել է իր ստորաբաժանումը, վաշտի կազմով պաշտպանողական մարտեր է մղել Նարինջի /Նյուգեր/ հատվածում, կարողացել անվնաս դուրս բերել  վաշտը շրջափակումից՝ Արա լեռի, Ջրականի տարածքներում։ Նրա ղեկավարած վաշտը հակառակորդին հասցրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ։ Արդեն Հադրութ քաղաքում ստանձնել է գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնը և հմտորեն ղեկավարել ստորաբաժանումը։

Հոկտեմբերի 10-ին մեկնել է պաշտպանության այլ շրջան՝ իր ստորաբաժանումով աջակցելու պաշտպանական մարտերին։

Հոկտեմբերի 12-ին հակառակորդը հրթիռահրետանային հուժկու գրոհով հարձակման է անցել այն հատվածում, ուր գտնվում էր Սևակ Բազունցը․ երիտասարդ, հայրենասեր սպան  բեկորային վիրավորում է ստացել, որն էլ ճակատագրական է եղել նրա համար։

Զոհվել է երիտասարդ, առյուծասիրտ սպան՝ վստահ, որ իր հողի համար է պայքարում, որ արդար է իր կռիվը, որ հայրենիքն արյունով պահելու իր հերոսական օրինակը պիտի ոգեշնչի  սերունդներին։

Հուղարկավորվել է Խնձորեսկի գերեզմանատանը:

Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիություն» մեդալով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40