Խոսք հիշատակի. Գառնիկ Աբելի Հարությունյան

29.04.2021 15:17
5763

Երկարատև և ծանր հիվանդությունից հետո 2021թ. մարտի  17-ին՝ կյանքի 87-րդ տարում, մահկանացուն կնքեց Շինուհայր գյուղի ամենահարգված մարդկանցից մեկը՝ Գառնիկ Աբելի  Հարությունյանը:

Ծնվել է 1935թ. ՀՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում, հողագործի ընտանիքում:

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, դպրոցն ավարտել է  արծաթե մեդալով: Ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որը հաջողությամբ ավարտելուց հետո  գործուղվել է Երևանի շինարարական  2-րդ տրեստ՝ որպես   ԼԿԵՄ    կոմիտեի ազատված քարտուղար:

1961թ. ուսումնական տարվա սկզբից անցել է մանկավարժական աշխատանքի Գորիսի շրջանի Հալիձոր գյուղի  դպրոցում՝ պատմության ուսուցիչ:

1962թ. տեղափոխվել է Շինուհայրի միջնակարգ դպրոց ու աշխատել պատմության ուսուցիչ:

1975թ. սեպտեմբերի 1-ից  աշխատել  նույն դպրոցի դիրեկտորի   ուսումնական գծով տեղակալ՝ աշխատելով միչև 1976թ.:

Հաշվի առնելով Գ. Հարությունյանի հայրենանվեր գործունեությունը՝ Շինուհայրի  գյուղխորհրդի պատգամավորները 1976թ. նրան ընտրել են գյուղխորհրդի նախագահ: Նույն  պաշտոնում  աշխատել է մինչև 1982թ. հուլիս:

1982թ. վերստին  շարունակել է աշխատել է Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ՝ մինչև 1994թ.: Որպես պատմության ուսուցիչ նույն դպրոցում աշխատել է մինչև 2004թ., որից հետո անցել է կենսաթոշակի:

Գառնիկ Հարությունյանն  ակտիվորեն  մասնակցել է դպրոցի և գյուղի հասարակական-քաղաքական կյանքին:

Գառնիկ Հարությունյանը բնավորությամբ հանգիստ, գաղափարապես զարգացած, պետականաշինության  ջատագով ու իր աշխատանքին անմնացորդ նվիրված անձնավորություն էր, ով իր սերնդակիցների և սաների համար դարձել էր օրինակ…

Նրա հետ աշխատած և նրան աշակերտած ողջ հասարակությունը ցավում է, որ արտաքինից կոշտ ու դաժան թվացող, բայց իրականում նուրբ ու քնքուշ սիրտ ունեցող ԸՆԿԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այլեւս իրենց կողքին չէ…

Շինուհայրի միջնակարգ դպրոց

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40