Հաշվետու համերգ-ցուցահանդես և քննարկում

03.06.2023 11:34
1658

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կայացավ մարզկենտրոնի արվեստի մանկական դպրոցի սաների 2022-2023 ուստարվա հաշվետու համերգ-ցուցահանդեսը: Ներկաները նախ ծանոթացան դահլիճի նախասրահում կազմակերպված փոքրիկ նկարիչների գեղանկարչական աշխատանքներին նրանց գեղագիտական ընկալումներին:

Հաշվետու համերգին մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, նրա տեղակալ Գոռ Թադևոսյանը, նաև դասախոսներ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից՝ դաշնակահարուհի, գիտությունների թեկնածու, կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Մարգարյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը՝ ջութակահար, կոնսերվատորիայի մասնագիտացված դասարանի դասախոս, Արսեն Միրզոյանը՝ թառի դասախոս:

Դպրոցի սաները տարբեր երաժշտական գործիքներով (դաշնամուր, ջութակ, ժողգործիքներ) հնչեցրին հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, կրթօջախի պարարվեստի բաժնի սաները ներկայացրին «Կռունկներ», «Ավարայր» պարերը, եղավ  նաև ասմունքային կատարում: Պատանի երաժիշտների մեջ կային միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ:

Հաշվետու համերգից հետո Կապանի արվեստի մանկական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ քննարկում: Անկեղծ զրույց ծավալվեց համերգում հնչած կատարումների վերաբերյալ: Հրավիրյալ մասնագետների տված  խորհուրդներն ու ցուցումները, անշուշտ, օգտակար կլինեն կրթօջախի դասատուների հետագա աշխատանքում: Այդ ամենի համար դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց հյուրերին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40