Կայացել է Կապան համայնքի ավագանու հերթական նիստը

17.03.2025 19:42
703

Այսօր՝ մարտի 17-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կապան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երկրորդ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Ներկա էին ավագանու 18 անդամ։

Օրակարգում ընդգրկված էր 12 հարց, որոնց գերակշռող մասը քաղաքաշինական բնույթի էին և վերաբերում էին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելուն։

Օրակարգի հարցերից մեկով՝ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ իրենց կանոնադրական նպատակներով օգտագործելու համար։

Ավագանու հավանությանն է արժանացել նաև Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու՝ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշումը։

Ավագանու նիստի առցանց հեռարձակումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=C6sqzQiJmFI

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի ապրիլի 18-ին։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02