ԱՅՍՕՐ ԿԱՊԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԱՐՁԱՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

01.05.2021 20:39
5407

Չարենցավան, Իջևան, Վանաձոր․․․․․․Եվ վերջապես բաղձալի հաղթանակը Կապան համայնքինն է։

Մայիսի 1-ին մարզկենտրոն Կապանում պաշտոնապես ազդարարվեց 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումների բացումը։ Միջոցառումների շարքը մեկնարկեց Բաղաբուրջի հուշահամալիր այցելությամբ, որտեղ ԿԳՄՍ պատվիրակության և Կապանի համայնքապետարանի ներկայացուցիչները, ավագանիները, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները, «Տարվա երիտասարդ մայրաքաղաք» ծրագրի համահայտատու ՀԿ–ների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց շիրիմներին։

Այնուհետև էլեկտրոնային գրադարանում Կապանի համայնքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը շնորհավորեցին միմյանց՝ կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը իրականացվելիք միջոցառումներին։

Օրվա խորհրդով պայմանավորված՝ մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի նախասրահում բարձրաճաշակ երաժշտության ելևէջների ներքո ներկաները վայելեցին նաև կապանցի երիտասարդ գեղանկարիչների հմուտ և ինքնատիպ աշխատանքները։

Միջոցառումների շարքը շարունակվեց մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում, որտեղ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Հանդիսավոր արարողության ընթացքում Կապան համայնքին տրվեց նաև հավաստագիր։ Տոնական համերգը սկսվեց Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի և եզրափակվեց Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի և պարի պետական անսամբլի տպավորիչ և ազդեցիկ կատարումներով, ինչի մասին փաստում էին հանդիսատեսի՝ յուրաքանչյուր համարից հետո ջերմ ու բուռն ծափահարությունները։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02