«Եվ նորից թափառ մի ցեղ//Մեզ մեզնից խլել է ուզում»

18.03.2024 12:38
1057

Քարափներ իմ, քարափներ,

Ձեր շուրթերի վրա ես

Սարսուռ ու դող եմ:

Ձեր հոնքերի վրա ես

Ձյունի փափուկ մի փաթիլ,

Մի կաթիլ ցող եմ:

...Այս օրերին կրկին Սահյանոտ են մեր ժպիտներն ու շշուկները, կրկին կարդում  ենք տաղերդ, մե՛ծ պոետ, քեզ հիշում խոնարհումով:

Էլի փառք Աստծո, որ խառնակ այս ժամանակները չեն փշրել հայ մարդու ոգեսլացումը: Եթե բանաստեղծության ծննդյան նախապայմանը հոգու ճիչն է՝ հուզական և բնական, պատկերավոր և խենթ, ուրեմն այն արվեստ է իրապես, գրականություն է:

Սիրելի՛ պոետ, պոեզիադ նման է քո երգած զանգեզուրյան բնանկարին, ուր երկինքը հենված է սարին, ուր «քարեղեն մի իրարանցում է» բացվող օրվա մեջ: Որքան կարդում եմ տաղերդ, երևակայությանս մեջ նկարում եմ մեր Զանգեզուրի ծալ-ծալ ամպերը, կանաչ Լորիդ գունդուկծիկ կածանները, Որոտանին խառնված մանկությանդ առուն, սարի լանջով գլորվող արահետը, Որոտանի կիրճերի գարունը:

…Երբ ամեն անգամ բացվում է օրը,

Մտքով մտնում եմ Դարբասի ձորը.

Դեմս փռվում է իմ կանաչ Լորը,

Իմ փառավորը, իմ բախտավորը:

Օ՜, պոե՛տ, քանի՜ անգամ ես ներշնչվել Սյունյաց աշխարհի բնությամբ, լցվել ու դատարկվել այդ ձորերում, արթնացել ու մարել այնտեղ: Քանի՞  գարուն…

Սակայն քո հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունը չէր, Սյունյաց լեռնաշխարհը չէր, Արցախ աշխարհն էր նաև՝ խորախորհուրդ, խոսուն և գունագեղ.

Բազմածալ ու բազմերանգ է բանաստեղծական աշխարհդ, պոե՛տ:

Երբ 1988-ից Ղարաբաղյան գոյամարտն արդեն խաղաղ հանրահավաքներից վերաճում էր «լինել-չլինելու» մարտակոչի, արթուն էր ազգի ոգին, արթնացել ու բողոքում էր, տառապում էր: Դու այնտեղ էիր այդ իրադարձությունների ժամանակ ու անսխալ դիրքորոշում ունեիր, հավատ ունեիր հաղթանակի հանդեպ: Մի առիթով ասել ես՝ «Գերտերությունները շահագրգիռ չեն Արցախի հարցի լուծման համար, բայց մենք մեր ձեռքով ենք կերտելու մեր ապագան, ինչպես ուզում ենք: Թուրքը գիտի, որ մերկացրած սրից ավելի զորավոր է մեր լուսավոր հավատը»:

Այդ անկրկնելի ազգային զարթոնքի տարիներին մեծ հրճվանք էիր ապրում ու այդ ոգով վարակում ընթերցողիդ.

Արցախ կտանենք վրեժն արյան,

Օրերի ոգին մեր փետրվարյան:

Մեր երթն անվթար գարուն կհանենք,

Եվ մեր երթի դեմ կչքվի ինքը՝

Այս ցրտի, սովի, թուրքի դաշինքը:

Ու հրաշքի պես մի բան էր: Հաղթեցինք: Հայոց հայրենիք Արցախը մերն էր: Սա ո՛չ լեգենդ էր, ո՛չ էլ՝ հեքիաթ: Օրհնյալ էին հայի կյանքում 90-ականները: Նույնիսկ քո գրչակից ընկերներից մեկը՝ Արցախում ապրող բանաստեղծը, տողերիդ նմանությամբ գրեց.

Ախր ես ինպես վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,

Ախր ուրիշ տեղ Ամարաս չկա,

Ախր ուրիշ տեղ Գանձասար չկա,

Ախր ուրիշ տեղ Քիրս, Մռով չկա

Ախր ուրիշ տեղ Թարթառի վրա

Այսպիսի հուժկու ջրամբար չկա:

………………………………………

2023-ը սև տարի էր հայրենիքիս համար: Ընկավ Արցախ աշխարհը, պոե՛տ: Երանի քեզ, որ չտեսար արհավիրքը: Գուցե այդ օրերի համար էիր գրել հայրեններդ:

Եվ նորից թափառ մի ցեղ

Մեզ մեզնից խլել է ուզում,

Մեր ազնիվ արյունը տաք

Թեյի տեղ խմել է ուզում:

Մեր արտը դարձնել արոտ:

Մեր վիզը ծռել է ուզում:

Է՛հ, թող գա, եթե մեղքերի

Ճահճի մեջ խրվել է ուզում:

Եթե լեզու ունենար հայոց աշխարհը, պոե՛տ, այսօր էլ կպատմեր, որ ամեն Աստծո օր, ամեն արևագալի դեռ ողջույն  ենք հղում Արցախ աշխարհին՝ մեր կրտսեր եղբորը...

Ասում են՝ ժամանակներն ու նրանց վավերագրերը նրա համար են, որ իրենցով բացահայտեն դարաշրջանի մեծ անհատներին: Բայց կան անհատներ, որ նրանք են իրենցով բացահայտում ապրած ժամանակը՝ դառնալով դարակազմիկ երևույթ: Այդպիսի մեծություն է բանաստեղծ Համո Սահյանը: Ժամանակները հոսում են ու դեռ կհոսեն, կանցնեն, կգնան Որոտանի կամ Թարթառի ջրերի նման, բայց պատմությունը կմնա: Կմնան անցնող տարվա ցավոտ դեպքերը, կմնա անմահության մատյանը, որ գալիք սերունդներին պատմի Արցախյան գոյակռվում նահատակված հերոսների մասին, պատմի հայոց հայրենիք Արցախի մասին: Ու հիմա, երբ դու ֆիզիկապես ժողովրդիդ կողքին չես, մեզ հետ են միայն զավակներդ՝ գրքերդ՝ խորախորհուրդ ժառանգությունդ: Ասել է թե՝ ներկա ես միշտ քո հանճարեղ նախորդների պես: Ապրող ու շնչող պոեզիադ միշտ հղկելու է ընթերցողիդ մտահորիզոնը՝ տանելով նրան դեպի առաքինություն:

 

Գայանե  Մկրտչյան

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ,

                                                                               Սիսիանի  թիվ 4 հիմնական դպրոց 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40