Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53
13210

Դեկտեմբերի 20-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը:

Ծնվել է 1953 թվականի մայիսի 23-ին Սիսիանի շրջանի Ույծ գյուղում։

1972 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանի մեթոդիկայի բաժինը, այնուհետեւ ուսումը շարունակել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1977 թվականին:

Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Քարահունջի միջնակարգ դպրոցում՝ ֆիզիկայի ուսուցչուհի։ 17 տարի այնտեղ աշխատելուց հետո մանկավարժական գործունեությունը շարունակել է Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցում և աշխատել մինչև կյանքի ավարտը։

Օրինակելի ընտանիք էր կազմել Գորիսի տարածաշրջանում ճանաչված տնտեսական գործիչ Էդիկ Խաչատրյանի հետ, ունեցել են չորս զավակ:

 «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը վշտացած է Թերեզա Հակոբյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում է նրա հարազատներին ու մերձավորներին:

Նա, հիրավի, տարածաշրջանի լավագույն ուսուցչուհին էր ֆիզիկա առարկայի դասավանդման ոլորտում: Իսկ նրա քաղաքացիական հոգեհանգիստը, որ տեղի ունեցավ այսօր, վկայությունն է այն բանի, որ նորոգ հանգուցյալը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում ե՛ւ որպես մանկավարժ, ե՛ւ որպես քաղաքացի: Ժամեր շարունակ նրան հրաժեշտ տալու էին գալիս քաղաքի բոլոր կրթօջախների մանկավարժները, եւ, որ չափազանց հուզիչ էր, դպրոցականները:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40