Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-Benz G-450-ն ու Opel-ը

19.07.2020 21:20
15838

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում, Կապան քաղաքի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 57-ամյա Արագած Սաղաթելյանի վարած Mercedes-Benz G-450 մակնիշի 555 ՕՕ 55 համարանիշի և 50-ամյա Վաչե Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 AV 650 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Կապանի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Կապանի հիվանդանոցի բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով էլ Mercedes-ը գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդներից Ա. Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետ, Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նրա առողջական վիճակը՝ ըստ բժիշկների, միջին ծանրության է, իսկ Mercedes-ը հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում:

shamshyan.com 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40