Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2023 10:48
2324

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների և խոհերի տոն է, որոնց աղբյուրը դուք եք, սիրելի՛ կանայք՝ որպես մայր և կին, որպես դուստր և քույր: Գարնանային այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժևորվում հայ կնոջ կերպարով, քանի որ անգնահատելի է ձեր դերը մեր ժողովրդի ձեռքբերումների, պետության կայացման, հաղթանակների կերտման գործում:

Ձեր անսահման բարության, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումի և հոգատարության շնորհիվ դուք դարեր ի վեր պահել ու պահպանում եք մեր ընտանիքների ամրությունը: Դուք անտրտունջ, անսպառ համբերատարությամբ իրականացնում եք մեր երեխաներին համամարդկային ու ազգային արժեքներով, հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց և խիստ կարևոր, ազգանվեր առաքելությունը՝ այդպիսով ձեր փխրուն ուսերին կանգուն պահելով հայ օջախի սյունը:

Սիրելի՛ մայրեր, քույրեր և դուստրեր, ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա մարտահրավերները և զորանա հույսը ապագայի հանդեպ, հասակ առնի ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին:

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ: Թող սերն ու հմայքը անպակաս լինեն ձեզանից: Ապրեք անհոգ և հայ կնոջ առանձնահատուկ իմաստությամբ շարունակեք ժպիտ, բարություն և ազնվություն սփռել ամենուր:

Մեղրիի Համայնքապետարան / Meghri Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40