Արեւառ աչքերով, արեւատեսք, արեւանուն Արեգ Ազարյանը

22.01.2021 12:09
7826

Ծնվել է 1988թ. մայիսի 1-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղում: Հինգ տարեկան էր, երբ ճանաչեց թուրքին, երբ իմացավ, որ հարեւանը հիմա զինված է, ու ինքը պիտի մոր ուսերի վրայից ուշադիր նայի, որ նա դիմացի սար չհասնի...

Շահումյանից բռնի տեղահանված ընտանիքը հանգրվանեց Սիսիանի շրջանի Նժդեհ (Սոֆլու) գյուղում: Յոթ տարեկան Արեգը վազվզում էր ադրբեջանական գերեզմանաքարերի մոտ ու մխիթարում հորաքրոջը՝ «Աքա, իրանք մեր պապի գերազմանին ձեռք չեն տա, թե չէ ես սրանց քարերը կպայթցնեմ»:

Ընտանիքի ավագ որդին բանակ էր գնում. իննամյա Արեգը լսել էր, որ միայն բանակն ու զինվորը կազատեն իրենց հարազատ Շահումյանն ու համոզում էր եղբորը՝ իրեն էլ հետը տանել:

 2006 թ. զորակոչվեց բանակ, լավ զինվոր էր, հրետանին պատերազմի աստվածն է, ինքը՝ աստծու գործակալ՝ հրետանավոր՝ Արցախի Մարտունիում:

 «Թուրքը մի քանի մետրի վրա էր, բայց հրաման չկար, էդ անտեր հրամանը գար՝ մերոնց վրեժը կլուծեի», - ափսոսանքով պատմել էր դասընկերներին, երբ արձակուրդ էր եկել՝ ավագ եղբորը հողին հանձնելու, ով Շահումյանից փախչելիս հիվանդացել էր, չէր բուժվել: Հիվանդությունն իր սև գործն արել էր ու ընդհատել 27-ամյա երիտասարդի կյանքը: Արեգը մնացել էր Ազարյան ազգանունը շարունակելու միակ հույսը...

2010թ. Արեգն ամուսնացավ բախտակից ընտանիքից Հերիքնազի հետ: Երկուսն էլ Շահումյանից էին, երկուսն էլ հողին ու գյուղին նվիրված, անխոնջ աշխատանքի սովոր: Արեգը գիտեր, որ հզոր ազգ ունենալու համար պետք է շատանանք. չորս զավակ ունեցան:

Սեպտեմբերի 27-ին, սովորության համաձայն, վաղ էր արթնացել, անցել էր առօրյա հոգսերին, միայն երեկոյան իմացավ պատերազմի բոթը. առավոտյան արդեն Սիսիանի զինկոմիսարիատում էր, 29-ին՝ հարազատ Մարտունիում:

- Զանգում էր, - պատմում է կինը, - զոհվելուց մեկ օր առաջ հարցրեցի, թե ե՞րբ է տուն գալու, ասեց. «3600 սնարյադ եմ կրակել, 60 հատ է մնում, դրանց 10 տարվա «պասիլկա» եմ ուղարկում»:  Աչքերս խոսելիս լցվում էին, ձայնս փոխվում էր, բարկանում էր Արեգս. «Հերիքա լացես, վեշերդ հավաքի, հեսա մերոնք Շահումյանը մաքրում են, գնալու ենք մեր տանն ապրենք»:

Հոկտեմբերի 20-ին թշնամին թեժ գրոհը սկսեց լուսաբացի հետ, Արեգն ընկավ իր զենքի կողքին, ընկավ՝ հավատալով, որ հայրենի Վերիշենն ազատ է, որ իր զավակները Միացյալ Հայաստանի Արցախի մարզի Վերիշեն գյուղում իրենց պապական տանն են մեծանալու: Հերոսացած Արեգի մարմինը հողին հանձնվեց Սիսիանի պանթեոնում:

 

Տիգրանուհի Բադալյան

 

  

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11