Իսկ հիմա խնդիրը Մ-2 մայրուղու Շինուհայրի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում է

17.01.2024 17:29
1050

Ձյան առատ տեղումներից հինգ օր անց նոր-նոր կարգավորվում է իրավիճակը Սյունիքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական մայրուղիներում:

Այսօր՝ հունվարի 17-ին, օրվա երկրորդ կեսից, ճանապարհներին մնացած բեռնատարների քարավանները սկսել են շարժվել առաջ, բայց մինչև Շինուհայրի խաչմերուկ: Այնտեղ հիմա անթիվ-անհամար մեքենաների կուտակումներ են, իսկ Մ-2-ով դեպի Սիսիան երթևեկելը (այդ խաչմերուկից սկսած) դադարեցված է, քանզի մաքրման աշխատանքներ են ընթանում, իսկ Իշխանասարից ու Գլուխ Ձագեձորո լեռնագագաթից գրոհող ձյունամրրիկը չի դադարում:

Խնդիրը, ըստ էության, Շինուհայրի խաչմերուկից մինչև Հարժիսի խաչմերուկ ընկած հատվածն է. դա եռաբլրի սարահարթի ամենախոցելի հատվածն է ձմռան ամիսներին:

Երեկ երեկոյան և ամբողջ գիշերը սաստիկ բուք էր նշված ճանապարհահատվածում, ինչի հետևանքով արդյունքում լիովին անանցանելի էր դարձել մայրուղին: Դա էր պատճառը, որ Երևանից Գորիս եկող մեքենաները, որքան էլ տարօրինակ է ու զարմանալի, Մ-2 մայրուղուց (Նորավանի խաչմերուկից) շարժվում էին դեպի Լծեն, ապա՝ Տաթև, որից հետո միայն վերադառնում (Հալիձոր- Շինուհայրով) Գորիս: Սա, իսկապես, նախադեպը չունեցող իրողություն էր, որին բախվեցինք այս օրերին:

Երեկ՝ օրվա վերջին և գիշերը հավելյալ քայլեր են ձեռնարկվել Բարձրավան-Քաշունի խաչմերուկից մինչև Տաթև ընկած ճանապարհահատվածում, ինչի արդյունքում այսօր լիովին բաց էր մայրուղու այդ հատվածը:

Ինչպես տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից, հունվարի 16-ի երեկոյան Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններով անցնող մայրուղիներում շրջայց է կատարել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և համակարգել ճանապարհաշինական կազմակերպությունների գործունեությունը:

Հիմա խնդիրը, ինչպես նշեցինք,  Շինուհայրի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ ճանապարհահատվածում անցանելիության և անվտանգ երթևեկության ապահովումն է. այնտեղ թեև մաքրման ակտիվ աշխատանքներ են ընթանում, բայց մայրուղին շարունակում է ոչ երթևեկելի մնալ հատկապես խոշոր  բեռնատարների համար (ժամը 16:00-ի դրությամբ):

Մեկ ուրիշ խնդրի հետ էլ են բախվել ճանապարհին մնացած վարորդները. դեռևս 4-5 օր առաջ Կապանից դուրս եկած և նոր-նոր Շինուհայրի խաչմերուկ հասած բեռնատարների վարորդներից ոմանք բողոքում էին, թե իրենք լուրջ վնասներ են կրել՝ մնալով ճանապարհին: Եվ փորձում էին ճշտել՝ վնասների գնահատում, փոխհատուցում լինելո՞ւ  է, թե՞ ոչ:

Ստեղծված իրավիճակում առանցքային դերակատարություն ունեցան և ունեն, ինչպես արդեն նշել ենք, Գորիսի և Կապանի պարեկները, առանց որոնց դժվար կլիներ շատ թե քիչ կարգավորել մարզի մայրուղիներում ստեղծված ամոթալի խառնաշփոթը:

 

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17