Խնդրանքով ձեզ է դիմում Արմեն Հովսեփյանի ընտանիքը

11.06.2022 12:06
5136

Սիրելի՛ հայրենակիցներ,

խնդրանքով Ձեզ է դիմում Արմեն Աշոտի Հովսեփյանի ընտանիքը:

Ս/թ մայիսի 27-ից մինչև հունիսի 4-ը Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի պատվիրակության կազմում Արմեն Հովսեփյանը, Իսրայելում գտնվելով գործուղման մեջ, հունիսի 3-ին ունեցել է առողջության հանկարծակի վատթարացում՝ առատ արյունահոսությամբ և շտապ օգնության ծառայության միջոցով տեղափոխվել է Հայֆա քաղաքի «Ռամբամ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Հիվանդանոցում ցուցաբերվել է անհետաձգելի էնդոսկոպիկ միջամտություն և նշանակվել է բուժում: Այժմ Արմենը ժամանակավոր գտնվում է Հայֆա քաղաքի հայ համայնքի խնամակալության տակ:

Իսրայելում ստացած բժշկական ծառայության ապահովագրության վճարը հայկական ապահովագրական ընկերությունը հրաժարվում է վճարել կամ փոխհատուցել: Հայաստան վերադառնալ Արմենին կթույլատրեն միայն պահանջվող գումարը վճարելուց հետո:

Հիվանդանոցային ծախսերը կազմել են 25 000 ԱՄՆ դոլար:

Մեր ընտանիքը չունի այդ գումարը, որպեսզի կարողանա վճարել:

Խնդրին լուծում տալու նպատակով Արմենի կնոջ՝ Շուշանիկ Ժորայի Նիկողոսյանի անունով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում բացվել են հաշվեհամարներ:

Մեր ընտանիքը խնդրանքով դիմում է մեր ընկերներին, գործընկերներին, հարազատներին, բոլոր բարի մարդկանց՝ հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել՝ ստորև ներկայացված հաշվեհամարներին հնարավոր կարճ ժամանակահատվածում կատարելով ֆինանսական փոխանցումներ:

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ

2474603930580000 - ՀՀ դրամ

2474603930580010 – ԱՄՆ դոլար

2474603930580020 - Եվրո

2474603930580030 - ՌԴ ռուբլի

Ակնկալում ենք Ձեր շտապ աջակցությունը:

Հավելենք, որ Արմենը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, որի ժամանակ ստացել է վիրավորում գլխից և ունի հաշմանդամության կարգ: Նա մեծ ավանդ ունի ՀՀ հանրակրթության ոլորտում:

Կանխավ շնորհակալություն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40