Հանդիպման ելքը վճռվեց խաղավարտին

04.03.2024 11:03
1186

Մարտի 2-ին մեծ ֆուտբոլը վերադարձավ Կապան: Մեկնարկեց 2023-2024 թթ. Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ խմբի գարնանային մրցաշրջանը: «Լեռնագործ» մարզադաշտում Կապանի «Սյունիքը» ֆուտբոլային խաղացանկի 18-րդ մրցափուլի շրջանակում հյուրընկալեց Երևանի «Արարատ-Արմենիա-2» թիմին: Ի դեպ, հանդիսականին հաճելի անակնկալ էր սպասվում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերակառուցվել է մարզադաշտի տրիբունան. փայտե հնամաշ նստարանները փոխարինվել են պլաստմասայե աթոռակներով, ինչպես պահանջում են միջազգային ֆուտբոլային կառույցների չափանիշները:

Հանդիպման առաջին խաղասկիզբը նվազ հետաքրքիր էր, «Սյունիքի» դարպասապահը, կարելի է ասել, անգործության էր մատնվել, մի քանի անգամ վտանգավոր պահ ստեղծվեց հյուրերի դարպասի մոտ: Երբ թիմերը ընդմիջման գնացին, լուսատախտակին 0:0 հաշիվն էր: Երկրորդ խաղակեսն անցավ երկուստեք գրոհներով, և խաղավարտին՝ 89-րդ րոպեին  հյուրերը խփեցին հաղթական գոլը՝ Կապանից մեկնելով երեք միավոր վաստակած:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ընկերության կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40