Առաջխաղացում. Կարեն Մելքոնյանը կզբաղեցնի Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ փոխտնօրենի պաշտոնը

13.07.2022 15:55
4796

Մոտ հինգ և կես տարի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը գլխավորած Կարեն Մելքոնյանը կզբաղեցնի Երևան քաղաքի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի՝ բուժգծով տեղակալի պաշտոնը:

Ոլորտի մասնագետների կարծիքով՝ դա պաշտոնեական առաջխաղացում է և նրա գործունեությունը  գնահատելու արտահայտություն:

- Քանիցս ինձ առաջարկություն են արել՝ տեղափոխվելու Երևան և զբաղեցնելու մասնագիտությանս համահունչ պատասխանատու պաշտոններ, բայց համաձայնություն չեմ տվել՝  նկատի ունենալով համաճարակով և պատերազմով պայմանավորված ծանր վիճակը, և այդ իրավիճակում իմ անելիքները, - ասաց Կարեն Մելքոնյանը: - Վերջերս կրկին առաջարկություն է եղել, և համաձայնություն եմ տվել:

 Ըստ Կարեն Մելքոնյանի՝ «Կոլեկտիվի մեծ մասը դեմ է իմ տեղափոխվելուն, և ես շնորհակալ եմ գնահատանք պարունակող նման դիրքորոշման համար: Կփորձեմ այնտեղից էլ, հնարավորության սահմաններում, օգտակար լինել Կապանի բժշկական կենտրոնին: Բայց ինձ էլ հասկացեք՝ դյուրին չէ տարիներով կտրված մնալ ընտանիքից: Մյուս կողմից՝  եթե իմ փորձն ու գիտելիքները դրսևորելու ավելի լայն ասպարեզ է տրվում, ինչու՞ չհամաձայնել և ինչու՞   օգտակար չլինել: Մանավանդ որ Կապանի բժշկական կենտրոնում հետհամաճարակային ու հետպատերազմական դժվարությունները հաղթահարված են, և մարդիկ գոհ են մեր բուժհաստատությունից, թեև բազում խնդիրներ ունենք դեռևս»:

Կարեն Մելքոնյանը նշում է նաև, որ Կապանում աշխատել է երեք մարզպետի հետ, բոլորի հետ էլ ունեցել է աշխատանքային նորմալ հարաբերություններ: Նման գործնական հարաբերություններ է ունեցել նաև Կապանի համայնքային իշխանության ղեկավարի և բուժմիավորման գործընկերների հետ:

Դե ինչ, Կարեն Մելքոնյանին՝ հաջողություն նոր և պատասխանատու պարտականությունների կատարման գործում...

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40