Շուռնուխում բնակելի 13 տների շինարարական աշխատանքներն ավարտվել են

29.12.2023 21:21
1082

Նախատեսվում էր բնակելի շենքերի հետ միաժամանակ ավարտել ջրամատակարարման համակարգի կառուցումը, աշխատանքները դեռ շարունակվում են։

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող նոր թաղամասի բնակելի 13 տների և անասնագոմերի շինարարական աշխատանքներն ավարտվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Թաղամասի բարեկարգման աշխատանքները (ճանապարհների և մայթերի ասֆալտապատում), ինչպես նաև 13 տների ջրամատակարարման աշխատանքներն ավարտական փուլում են»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայում ընթանում են տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրասնուցման գծի տեղափոխման և բնակելի տների էլեկտրասնուցման գործընթացները:

Կոմիտեից չեն հայտնել, թե կոնկրետ երբ բնակիչները կկարողանան տեղափոխվել իրենց նոր տները։ Բացի այդ, գյուղացիները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել են, որ ջրամատակարարման նոր համակարգը չի կարողանա բավարարել թաղամասի խմելու ջրի կարիքները (այդ թվում գյուղի ջրամատակարարումն ամբողջությամբ)։

Հիշեցնենք, որ նոր թաղամասի շինարարության ժամկետը հինգ անգամ հետաձգվել է։

 

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02