Կապանի միջազգային երաժշտական փառատոնը մոտենում է վերջնագծին

14.07.2023 12:05
1116

Փառատոնի շրջանակում Կապանի արվեստի պետական քոլեջի, երաժշտական դպրոցների, արվեստի մանկական դպրոցի դահլիճներում անցկացվում են վարպետաց դասեր: Միջազգային ճանաչում ունեցող բարձրակարգ երաժիշտ կատարողները՝ Հասմիկ Պապյան, Հայկ Մելիքյան, Մարիաննա Շիրինյան և ուրիշներ, փորձում են նոր հմտություններ փոխանցել մանուկներին, ծանոթացնել երաժշտության զարգացման նորօրյա միտումներին:

Փառատոնի յոթերորդ օրը մեկնարկեց Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում, վարպետաց դասերի մասնակից սաների ելույթներով, որոնք որոշակի պատկերացում տվեցին նրանց կատարողական ունակությունների մասին:

Փառատոնը երաժշտական էր, բայց ծրագրի մեջ ընդգրկված էր նաև գրքի քննարկում: «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ միջազգային ճանաչում ունեցող բանաստեղծուհի, հոգեբան Սոնա Վանի «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ընդգրկում է նրա՝ վերջին տարիներին գրած բանաստեղծությունները և արտացոլում  տասնամյակներ ի վեր արտերկրում հայտնված մարդու մտորումներն ու մտահոգությունները: Միջոցառմանը մասնակցում էին գրքասերներ, կապանցի ստեղծագործողներ: Անկեղծ զրույց ծավալվեց պոեզիայի զարգացման ժամանակակից միտումների շուրջ:

Մինչև միջոցառումը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն  ընդունեց հայտնի բանաստեղծուհուն, ներկայացրեց վերջին ժամանակները Կապանում իրականացված բարեփոխումները: Սոնա Վանը  շնորհակալություն հայտնեց Կապանի համայնքապետին, առանց ում նվիրումի և հետևողականության երաժշտական միջազգային փառատոնի անցկացումը Կապանում կարող էր մնալ որպես երազանք:

Փառատոնում հերթը  նաև ջազային երաժշտությանը հասավ: Երեկոյան Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում ջազային երաժշտության համերգ էր, որից առաջ ջազմեն, շեփորահար Տիգրան Սուչյանը և դաշնակահար Կարեն Սիմոնյանը փառատոնից տպավորություններ ներկայացրին հանդիսատեսին ու պատասխանեցին նրանց հարցերին:

Ելույթ ունեցան՝ «Dialog Music Project», «New Quintet» խմբերը: «New Quintet» խումբը ստեղծվել է 2015 թվականին մի խումբ երաժիշտների էքսպրոմտ համերգից հետո: Խումբը ներկայանում է contemporary, modern jazz երաժշտական ոճերում: Այն ունի իր յուրահատուկ ոճը, քանի որ ներկայացնում է հիմնականում խմբի   երաժիշտների ստեղծագործությունները:

«Dialog Music Project»-ը հիմնադրել է շեփորահար Տիգրան Սուչյանը 2018 թվականին: Խմբի երաժշտությունը ջազի, հիփ-հոփի, քաղաքային ֆոլկլորի միաձուլումն է, երկխոսությունը՝ բազմակողմանի, բազմերանգ ու հնչեղ:

Կապանի հանդիսատեսը երկար ժամանակ մշակույթի կենտրոնի բեմահարթակից չէր լսել ջազային երաժշտություն և ջերմ ծափողջույններով էր վարձատրում երաժիշտների յուրաքանչյուր կատարումը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40