Կապանի համայնքապետի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2021 12:27
4893

Սիրելի՛ երիտասարդներ

Օգոստոսի 12-ի՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր նրանց, ովքեր կյանքն ապրում են որպես երիտասարդ մարդ՝ գիտակցելով, որ երիտասարդությունը պարզապես տարիք չէ, այն հոգեվիճակ է, հզոր և չկրկնվող ուժ է։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց դուք՝ երիտասարդներդ եք, ազգային արժեքների կրողներն ու ավանդույթները շարունակողները, միաժամանակ, նորի ու նորարարության կողմնակիցները։ Դուք՝ երիտասարդներդ, բազմիցս ապացուցել եք, որ մեր համայնքի շարժիչ ուժն եք, տրամադրությունն ու գույնը և վաղվա օրը կերտողները։

Մաղթում եմ, որ կյանքում միշտ լինեք պայքարող, հաստատակամ, վճռական՝ հանուն ձեր բարի նպատակների իրագործման, հանուն մեր համայնքի զարգացման։ Գնահատե՛ք ձեր երիտասարդ լինելը, աշխատե՛ք սիրով և եռանդով, կյանքում սահմանե՛ք բարձր նշաձողեր, մի վախեցե՛ք դժվարություններից, շարժվե՛ք առաջ, հավատացե՛ք ձեր երազանքներին ու անդադար աշխատեք դրանց իրականացման համար։

Եվ հիշե՛ք, որ Կապանը հպարտ և ուժեղ է հենց ձեզնով, ձեր բանիմացությամբ, համայնքի խնդիրների լուծմանը հետամուտ լինելու մղումով և մասնակցային բարձր որակներով։

Օրը նաև շատ լավ առիթ է շնորհակալություն հայտնելու համայնքում գործող երիտասարդական կազմակերպություններին, անհատներին, և իհարկե, Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդին, ովքեր համայնքապետարանի հետ սերտ և արդյունավետ համագործակցությամբ նպաստեցին «Կապանը՝ 2021 թվականի Երիտասարդական մայրաքաղաք» կոչմանը։

Սիրելի՛ երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում ձեռքբերումներով լեցուն, հետաքրքիր և որակյալ կյանք։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38