Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը

01.12.2021 00:08
3513

Կապանում տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը: Խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է այլընտրանքային ճանապարհների հետ կապված խնդիրները և ընդգծել սահմանամերձ գյուղերում վառելիք պահեստավորելու անհրաժեշտությունը:

Սյունիքի զարգացման ծրագրերին ուղղված կառավարության հատկացրած 400 մլն դրամն արդեն մարզպետարանի գանձապետական հաշվին է և մոտ օրերս կսկսեն նպատակային ծախսերը:

Միջգերատեսչական խումբը մինչև այլընտրանքային ճանապարհի պատրաստ լինելը կշարունակի կազմակերպել Շուռնուխի, Բարձրավանի և Որոտանի բնակիչներին ամեն օր անվճար հացի մատակարարումը:

Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ վարչապետի խորհրդական - Եվս մեկ անգամ մենք կպահեստավորենք վառելիքները: Մենք այս մոտեցումը կպահենք այնքան ժամանակ, մինչև վստահ չլինենք, որ հրատապ խնդիրների ծագման ժամանակ չենք ունենա արտառոց իրավիճակներ: Այսինքն՝ ապահովված կլինենք այն ամենով, ինչը տվյալ պահին հրատապ կհամարվի:   

Էդգար Մարտիրոսյան, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար - Հաստատեցինք Գորիս համայնքի Որոտան բնակավայրում գործող Որոտանի միջնակարգ դպրոցի համար տրանսպորտի՝ միկրոավտոբուսի ձեռքբերումը: 

Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Այս պահին քննարկվող գումարը. համաներդրման սկզբունքով. շուրջ 600 հազար դոլար է, սակայն եթե ծրագիրը հաջող մեկնարկեց, երկու տարվա ընթացքում այդ գումարը կարող է հասնել 3-4 մլն դոլարի: 

armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40