Սյունիքի սահմանին մեր քաջարի զինվորականներն ու կամավորներն են՝ բազմապատկված զգոնությամբ, աչքն ու ականջները չորս արած

30.12.2022 10:08
6810

Ի՞նչ տեսանք... Մարտական բարձր պատրաստություն, հայոց սահմանների անձեռնմխելիությունն ամեն գնով պաշտպանելու վճռականություն, Արցախյան պատերազմների հերոս նահատակների հիշատակին հավատարմություն, մեր արժանապատիվ նախնիների ու առասպելական Դավիթ Բեկի ու Գարեգին Նժդեհի օրինակին հետևելու պատրաստակամություն...

Եվ, իհարկե, ձմեռային տաք հագուստով, վառելիքով ապահովվածություն, սննդամատակարարմանն առնչվող ոչ մի խնդիր...

Իսկ ինչպե՞ս են պատրաստվում նշել Ամանորը մեր զինվորական զավակներն ու եղբայրները. իհարկե բազմապատկված զգոնությամբ, աչք ու ականջները չորս արած...

Յուրաքանչյուրը շատ լավ գիտակցում է՝ նաև իրենից է կախված հանրապետության անդորրը տոնական օրերին:

Նոր տարվան բնորոշ մյուս արարողությունները, տոնական սուփրա-սեղանը՝ հետո: Բայց, իհարկե, առանց տոնածառի, քանզի ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 12-15-ին մարտական ընկերներ են կորցրել, և նրանցից յուրաքանչյուրի մասին հիշողությունները թարմ են ու թանկ...

Անշուշտ, մենք սրտառատ շնորհավորանքներ փոխանցեցինք բոլոր նրանց, ում հետ հանդիպելու և զրուցելու պատիվ ունեցանք:

Բայց, որ կարևոր է, նրանք էլ խնդրեցին իրենց շնորհավորական խոսքերը փոխանցել հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին, Սյունիքի բնակչությանը:

Ահավասիկ նրանցից մեկի՝ մայոր Վ. Շ.-ի ուղերձը, որ, կարծեք, իր մեջ ամփոփում է բոլոր զինվորականների մտածումներն ու մաղթանքները. «Սիրելի հայրենակիցներ, թանկագին հարազատներ ու մերձավորներ, շնորհավորում ենք յուրաքանչյուրիդ՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ:

Թող գալիք 2023-ը ազգային մեր ցավերին սպեղանի դնի, թող Սյունիքի բռնազավթված տարածքներն ազատագրվեն թուրքից, թող մեր երկրում (ի վերջո) թևածեն ստեղծագործ աշխատանքը, քրիստոնեական սերը միմյանց հանդեպ, համերաշխությունն ու միասնությունը:

Իսկ հերոսական Արցախին, որ հայոց արժանապատվության խորհրդանիշն է եղել և մնում, տոկունություն:

Մենք էլ, հավատացեք, ուժեղ ենք, լավ ենք և հպարտ ենք, որ բախտորոշ այս ժամանակաշրջանում պաշտպանում ենք մեր սրբազան սահմանները:

Շատ կորուստներ ենք ունեցել՝ և՛ մարդկային, և՛ տարածքային, և՛ նյութական. այնպես որ՝ այլևս կորցնելու ոչինչ չունենք, նահանջելու տեղ չունենք...

Այդպիսի զգացողությամբ էլ կանգնած ենք սահմանին:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Մինչև նոր հանդիպում...»:

Դե ինչ, միանում ենք հայոց զինվորականների սրտաբուխ շնորհավորանքին ու մաղթանքներին: Ու վերստին համոզվում՝ մեր ազգային հպարտությունը, մեր աչքի լույսը շարունակում է մնալ հայոց բանակը, որին պիտի վերաբերվենք համազգային բացառիկ սիրով, գուրգուրանքով և հոգածությամբ:

Սամվել Ալեքսանյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21