Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը Գորիսի պետական քոլեջին է փոխանցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը

12.10.2024 21:13
1095

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Հոբելյանական հանդիսությանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, բազմաթիվ հյուրեր։

Ողջունելով բոլորին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից՝ Հայկ Հարությունյանը փոխանցեց նրա, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի անդամների ջերմ շնորհավորանքները։

Մարզպետի տեղակալը նշեց, որ Գորիսի պետական քոլեջը ոչ միայն Սյունիքի, այլև հանրապետության միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունների մեջ հնագույններից մեկն է։

«Քոլեջը մեր մարզի ու, առհասարակ, տարածաշրջանի կրթական ոլորտի սկզբնավորման, զարգացման, կայացման մեջ իր ուրույն տեղն ու դերն ունի և, որ ամենակարևորն է, երիտասարդները հնարավորություն են ունեցել և ունեն կրթություն ստանալ, մասնագիտություն ձեռք բերել տեղում՝ առանց մարզից հեռանալու, որը ևս մեկ գրավական է, որ կմնան ու կաշխատեն ծննդավայրում։ Գիտենք, որ քոլեջն իր տարեգրության սկզբնավորման տարիներին նախ առաքելություն է ունեցել մանկավարժական կադրեր պատրաստել մեր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար, ու այդ դերը պատվով է կատարել։ Հետո արդեն ընդլայնել է մասնագիտությունների ցանկը, ու նրա շրջանավարտները համալրել են նաև մեր պետական ու հանրային կյանքի մյուս ոլորտների մասնագետների շարքերը։ Իսկ համբավը, որն այս մեկդարյա ճանապարհին ձեռք է բերել կրթօջախը՝ թե՛ իր նվիրյալ դասավանդողների, թե՛ անուն ու ճանաչում ունեցող շրջանավարտների շնորհիվ է», - ասաց Հայկ Հարությունյանը։

Նա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց բոլորին, ովքեր աշխատել ու աշխատում են, ովքեր սովորել ու սովորում են այստեղ, շնորհակալության ու երախտագիտության խոսքեր հղեց նրանց, ովքեր այս հարյուրամյա ընթացքի մեջ ղեկավարել են քոլեջը, այն դասախոսներին ու վարչական աշխատակիցներին, ովքեր իրենց ավանդն ունեն քոլեջի կայացման, անսասան երթի ու զարգացման գործում։

«Ցանկանում ենք, որ այսուհետ ևս պահպանեք այն բարձր նշաձողը, որ դրել եք ձեր առջև, որ քոլեջը պահանջված ու գրավիչ կրթօջախ լինի դպրոցների շրջանավարտների համար, որ պահպանելով տասնամյակների բարի ավանդույթներն ու բարձր որակ ապահովող կրթական արժեհամակարգը՝ միշտ քայլեք ժամանակին համահունչ՝ ներդնելով նոր մեթոդներ ու նորարարական մոտեցումներ», - իր խոսքը եզրափակել է մարզպետի տեղակալը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է քոլեջի ուսանողական և դասախոսական անձնակազմին և երկարամյա վաստակ ունեցող աշխատակիցներին նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնել։

Օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր են հղել նաև Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, հասարակական գործիչ Գագիկ Հայրումյանը, ուսանողներ։

Հոբելյանական միջոցառման հյուրերին ներկայացվել են նաև գեղարվեստական կատարումներ, առաջին անգամ հնչել է քոլեջի հիմնը։

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11