ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

12.04.2022 11:02
5195

Ապրիլի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Գրիգորյանի գլխավորությամբ մեկնել է Սյունիք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կազմակերպած համատեղ այցի շրջանակներում։ Այցին մասնակցում են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

Այցը մեկնարկել է համատեղ պատվիրակության՝ Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն ու կենտրոնի սոցիալական ձեռնարկություն այցով, որտեղ հանդիպել են Կապանի, Մեղրիի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի՝ Արցախից տեղահանված շահառուներին։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպման ժամանակ նշել է, - «Պիտի ասեմ, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ ամենակարևոր հինգ առաջնահերթություններից մեկը կանանց տնտեսական, քաղաքական հզորացումն է։ Մեր բնակչության կեսից ավելին կանայք են, բայց երբ նայում ենք, թե ինչպես ենք օգտագործում նրանց ներուժը, հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ով նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ստեղծման առաջին աջակիցներից է, ներկայացրել է հյուրերին ու ցանցի անդամներին և նշել, որ ցանցի փորձը ճանաչվել է լավագույնը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, դիմելով ներկա կանանց, ասել է, որ հասկանում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվել և բախվում են. «Մենք այստեղ ենք ձեզ լսելու համար, հասկանալու համար ձեր դրությունը, և թե ինչ կարող ենք անել ավելի լավ համագործակցելու համար»։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի համար սա առաջին այցն է Հայաստանի մարզեր։ Մշտական համակարգողի պաշտոնակատարը նշեց, որ իրենք հետաքրքրությամբ կլսեն նաև կանանց առաջարկած լուծումները և թե ինչպես կարող են միասին, հիմնվելով այդ առաջարկվող լուծումների վրա, աշխատանքը մղել առաջ։ Տիկին Փիթրս Յահիան շեշտել է, որ կանանց հզորացումը ՄԱԿ-ի գերակա ուղղություններից մեկն է։

Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ Լիտվայի դեսպանությունը Սյունիքում խթանում է վերականգնվող էներգիայի կիրառումը, բայց նաև, որպես հատուկ ուղղություն, աշխատում է կանանց հզորացման համար։

Կապանի, Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչները խոսել են իրենց կենտրոնների անցած ճանապարհի, կատարած աշխատանքի, ծրագրերի ու ներկայիս գլխավոր մարտահրավերների մասին և կիսվել իրենց կողմից առաջարկվող հնարավոր լուծումներով։

Իսկ վերջում մտերմիկ քննարկում է անցկացվել կենտրոնների ներկայացուցիչների ու շահառու կանանց հետ։

Վաղը այցը կշարունակվի Կապանի ՄԻՊ գրասենյակում ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, այնուհետև՝ պատվիրակությունը կմեկնի Գորիս։

www.ombuds.am

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

10.09.2026 14:17