Բանակի օրը՝ մարզկենտրոն Կապանում

28.01.2023 13:35
2802

   Հայոց բանակին նվիրված միջոցառումների շարքը մարզկենտրոնում մեկնարկեց սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ օրվա խորհրդին պատշաճող ժամերգությամբ, որին մասնակցեցին Կապանում տեղակայված զորամասի սպաներն  ու զինվորները: Այնուհետև նրանք և տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ  բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգելու զոհվածների հիշատակը: Համալիրում հոգեհանգստյան կարգ կատարեց Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը: Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված զինվորների շիրիմներին  ծաղիկներ դրեցին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, Արցախյան պատերազմի վետերանները, զինվորականներ, զոհվածների հարազատներն ու մտերիմները, հարյուրավոր կապանցիներ:

  Կապանում տեղակայված զորամասի զինվորների համար մշակութային ծրագիր էր նախատեսվել՝ այց մարզկենտրոնի թանգարաններ և ներկայացում ՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40