Գեւորգ Փարսյան. «Լիահույս եմ, որ դիմագրավելու ենք բոլոր փորձությունները, հաղթահարելու մարտահրավերները եւ ամրապնդելու անկախ պետականության հիմքերը»

21.09.2022 11:29
2728

Հարգելի՛ համաքաղաքացիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ պետական տոնացույցի այս կարևորագույն օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 31-ամյակի կապակցությամբ։

Պատմության մեջ կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և նշանակությամբ: Այդպիսի տարեթիվ է 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, որը հայ ժողովրդի կենսագրության մեջ կմնա որպես շրջադարձային իրողություն, երբ մեր ժողովուրդը իրականություն դարձրեց սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով կերտելու, ազատ ու անկախ հայրենիքում ապրելու իր մեծագույն երազանքը՝ պահպանելով մեր ազգային ինքնությունը, արժեքներն ու ավանդույթները: Անկախությունն ի վերուստ տրված հարստություն չէ, այլ երկարատև և ծանր պայքարի արդյունք, որին հասնելու ընթացքում ունեցել ենք անդառնալի կորուստներ, բայց և մնացել ուժեղ ու հաստատակամ։

Այսօր այս նշանակալի իրադարձության 31-ամյակը դիմավորում ենք մեր երկրի համար դժվարագույն ժամանակահատվածում։ Տրամադրությունը տոնական չէ, բայց անկախությունը նորովի ընկալելու, արժևորելու և ճիշտ գնահատելու ևս մեկ պատեհ առիթ է։ Անկախությունը պետության քաղաքացիների հպարտությունն է, յուրաքանչյուր ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանը։

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում առավել քան երբևէ կարևորվում է պետականության, մեր ինքնության և արժեհամակարգի պահպանումը, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն մեկ ընդհանուր նպատակի շուրջ, որը հնարավոր է կյանքի կոչել միասնության և համախմբվածության շնորհիվ, այն միասնության, որի ծնունդն է անկախությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անկախության ձեռք բերման ծանր գինը և այն պահպանելու իր բաժին պատասխանատվությունը։

Եթե թերթենք պատմության էջերը կտեսնենք, որ պետության համար օրհասական պահերին, երբ դրված է եղել նրա լինել-չլինելու հարցը, հայ ժողովրդի անվախ, հայրենասեր և անկոտրում զավակները երբեք չեն ընկրկել և պայքար են մղել հայրենիքի մի թիզ հողի, անկախության համար, նույնիսկ եթե գինը եղել է սեփական կյանքը։ Այսօր և միշտ պարտավոր ենք հիշել և խոնարհվել բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր թշնամու դեմ կենաց և մահու կռիվ տալով՝ այդպես էլ չվերադարձան մարտի դաշտից, զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, սերունդներին թողնելով միայն անկախությունը պահպանելու առաքելությունը։ Մեր բարոյական պարտքն է պատվով կրելու այդ առաքելությունը։ Լիահույս եմ,որ դիմագրավելու ենք բոլոր փորձություները, հաղթահարելու մարտահրավերները և ամրապնդելու անկախ պետականության հիմքերը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12