Երգեհոնային երաժշտության աննախադեպ երեկո Կապանում

08.10.2022 11:30
2693

Կապանցի երաժշտասերը վաղուց երգեհոնային նման բարձրակարգ կատարումներ չէր լսել: Այս օրերին հանրապետությունում անկացվում է հանրաճանաչ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոն, որ կազմակերպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

Հոկտեմբերի 7-ին փառատոնի շրջանակում համերգ անցկացվեց նաև Կապանում՝ Կապանի արվեստի քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում: Ողջունելով ներկաներին՝ կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը հիշեցրեց, որ Վահագն Ստամբոլցյանը մեծ ավանդ ունի Կապանում երգեհոնային երաժշտության մասսայականացման, ինչպես նաև Կապանի այն ժամանակվա երաժշտական ուսումնարանի դահլիճում երգեհոնի տեղադրման գործում:

Այնուհետև հանդես եկան միջազգային մեծ ճանաչում ունեցող երգեհոնահար ժան-Պիեռ Սթեյվերսը (Նիդերլանդներ), միջազգային մրցույթների դափնեկիր Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան) և Կապանի մանկական արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը:

Հնչեցին Բախի, Սեզար Ֆրանկի, Լեոն Բոելմանի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ հանդիսականին տեղափոխվելով երաժշտական ոգեղեն հնչյունների աշխարհ, մեկուկես ժամ նրանց կտրելով առօրյա հոգսերից:

-Շատ ուրախ եմ, որ եկանք Հայաստանի հեռավոր այս անկյունը, այստեղ հանդես եկանք, դուք հոյակապ երգեհոն ունեք, հիանալի երգեհոնահարուհի, փայփայեք նրանց, իսկ հանդիսականը անչափ անմիջական էր, համերգի ավարտին   «Սյունյաց երկրին» տպավորությունները ներկայացրեց Եվգենի Ավրամենկոն:

 

                                Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38