Միանգամից երեք խաղահրապարակի բացում՝ Հալիձոր թաղամասում

02.06.2024 21:28
1447

Կապանում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվել է ևս մեկ հրաշալի իրադարձությամբ: Հանդիսավոր արարողությամբ բացվել է Հալիձոր թաղամասի թիվ 6, 8 և 15 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող խաղահրապարակը, մարզադաշտը և հանգստի գոտին, որին մեծ անհամբերությամբ սպասել են թաղամասի բոլոր բնակիչները:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և թաղամասի համատիրության նախագահ Սամվել Սարգսյանի օգնությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են երեխաները՝ ազդարարելով խաղահրապարակների պաշտոնական բացումը։

Իր ելույթում Գևորգ Փարսյանը շնորհավորել է ներկա բոլոր երեխաներին՝ հունիսմեկյան տոնի և խաղահրապարակների շահագործման մեկնարկի առթիվ, ինչպես նաև համայնքի կայուն ու համաչափ զարգացման տեսանկյունից կարևորել ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածներում, այլ նաև ծայրամասային թաղամասերում։ Համայնքի ղեկավարը հորդորել է բնակիչներին խնամքով վերաբերվել կատարված աշխատանքին, լինել հետևողական և պահպանել այն ամենը, ինչն արվել է բոլորի հարմարավետությունն ապահովելու համար։

Նախկին անխնամ տարածքների փոխարեն Հալիձոր թաղամասն այսօր ունի նոր խաղասարքերով համալրված խաղահրապարակ, ռետինե հատակով ֆուտբոլի դաշտ, սքեյթի համար նախատեսված հարթակ, կանաչապատ գոտի, որտեղ իրենց հանգիստն ու ժամանացը հետաքրքիր ու օգտակար կազմակերպել կարող են թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները։

Օրվա բարձր տրամադրությունը, գույնզգույն փուչիկները, հրավիրված մուլտհերոսները, պաղպաղակի և քաղցրավենիքի հյուրասիրությունը, անշուշտ, երեխաների հիշողության մեջ դեռ երկար կմնան:

Խաղահրապարակների ծրագիրն իրականություն է դարձել համայնք-կառավարություն համաֆինանսավորման արդյունքում, իսկ գույքի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12