Սպանդարյան փողոցում բացվեց հերթական նոր խաղահրապարակը

08.06.2024 10:21
1054

Ամառային արձակուրդներին ընդառաջ՝ հերթական գեղեցիկ և սպասված նվերն է մատուցվել երեխաներին։ Հունիսի 7-ին հանդիսավորությամբ բացվել է Սպանդարյան թիվ 6 և 7 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում կառուցված նոր խաղահրապարակը։ Դեռևս 2018 թվականին ֆուտբոլի խաղադաշտ ունենալու խնդրանքով բակի 12-ամյա Նարեկը անձամբ էր դիմել Գևորգ Փարսյանին։ Նրա խնդրանքն անպատասխան չմնաց և համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ սկսվեցին այդ ուղղությամբ աշխատանքները։ Այսօր արդեն Նարեկն ու իր ընկերները իրենց բակում մարզադաշտից զատ ունեն նաև խաղահրապարակ, որը բաժանված է երկու մասի. մի հատվածում ռետինե ծածկով ֆուտբոլի դաշտն է՝ նախատեսված նաև բասկետբոլի համար, իսկ մյուս մասում խաղադաշտն է՝ գունային տարբեր երանգներով հարուստ խաղերով, նստարաններով, սալապատ ճեմուղիներով, կանաչապատ գոտիով և լողավազանով:

Նարեկի գլխավորությամբ և բակի երեխաների հետ միասին համայնքի ղեկավարը կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը՝ շնորհավորել է բոլորին նշանակալի օրվա կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր իրենց աշխատանքով և աջակցությամբ նպաստել են նախագծի իրականացմանը։

Երեխաների բարձր տրամադրությունն ապահովելու համար հյուր էին եկել նաև սիրված մուլտհերոսները, որին հաջորդել է պաղպաղակի հյուրասիրությունը:

Ծրագիրը կյանքի է կոչվել համայնք-կառավարություն համաֆինանսավորման արդյունքում, իսկ գույքի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02