Համագործակցության հուշագիր Ագարակի կոմբինատի և Մեղրիի համայնքապետարանի միջև

22.04.2023 21:51
2682

Ապրիլի 21-ին Մեղրիի համայնքապետարանի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև առաջին անգամ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին «ԱՊՄԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը և Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը։

Երկուստեք կարևորվեց փաստաթղթի ստորագրումը՝ որպես համայնքի զարգացման գործում կարևոր ձեռքբերում։ Հուշագրից բացի, կողմերը ստորագրեցին նաև Մեղրի քաղաքի զարգացմանը ուղղված համաձայնագիր: Երկու փաստաթղթերի արդյունքում կամրապնդվի կոմբինատ-համայնք կապը: 

Կողմերը շարունակելու են համագործակցել տնտեսական, սոցիալական, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։

«ԱՊՄԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը իր խոսքում ընդգծեց․ «Ընդհանրապես մենք 15 տարվա ընթացքում շատ մեծ աջակցություն ենք տրամադրել համայնքին, բայց ոչ բոլորն են գնահատում այն, ինչ տարիների ընթացքում ներդրվել է: Հավատացե՛ք` ընկերությունը շատ մեծ ազդեցություն ունի համայնքի զարգացման գործում: Այսօր առանձին համաձայնագիր ստորագրեցինք նաև Մեղրի քաղաքի հետ, ինչը շատ կարևոր է: Սակայն մեր պարտավորությունները ոչ միայն Մեղրի քաղաքի հանդեպ են, այլ ամբողջ համայնքի»,- նշեց գլխավոր տնօրենը:

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ևս կարևորեց հուշագրի և համաձայնագրի ստորագրումը։ «ԱՊՄԿ-ի կողմից սոցիալական պատասխանատվության շրջանակում համայնքին հատկացվող աջակցությունը կուղղվի խոշորացված Մեղրիի զարգացմանը, մասնավորապես քաղաքաշինության, սպորտի, մշակույթի, կրթության ոլորտներին»,- ընդգծեց նա։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25