Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առիթով

08.03.2022 10:03
3152

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր

​Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է մեծարանքի և գնահատանքի խոսքեր ուղղելու, մեր հոգու ակնածանքն ու խոնարհումը ձեզ հայտնելու համար:

​Պատմությունն իր ամփոփագրերում հավաստում է, որ դուք եղել եք և այսօր էլ շարունակում եք մնալ հայ ազգի ազգապահպան սյուներից մեկը, ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման հիմնական երաշխավորը: Ժամանակակից մարտահրավերների պայմաններում գնալով ավելի ու ավելի է մեծանում ձեր դերը մեր երկրի, մեր համայնքի և ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում: Դժվարին պահերին դուք միշտ եղել եք հայրենիքի համար վճռորոշ իրադարձությունների կենտրոնում: Մեզ համար ծանր ժամանակներում հույս ու հավատ եք ներշնչել ձեր որդիներին հայրենիքի պաշտպանության գործում: Եվ հենց ձեր որդիների հերոսության ու անձնազոհության շնորհիվ է, որ մենք շարունակում ենք արարել խաղաղ երկնքի տակ. անգնահատելի է ձեր դերը մեր հայրենիքի, հայ ընտանիքի կայացման, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում:

​Սիրելի՛ կանայք

​Ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան, կյանքի ու բնության զարթոնքի հետ, որը պատահական չէ և խորհրդանշում է ձեր՝ կյանքին նոր գույներ ու դրական լիցքեր տալու կարողությունը: Ուստի մաղթում եմ, որ ձեր սրտերում ծաղկի ապրելու, հարատևելու ու նորի արարման ձգտումը:

​Կրկին շնորհավորելով ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթում եմ երջանկություն, ջերմություն և ներդաշնակություն, թող միշտ խաղաղություն ու բարօրություն լինի ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում:

Մեղրիի Համայնքապետարան / Meghri Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40